6 Արդ, այս գործե՛րն արա. ատի՛ր Նիկողայոսի գործերը, որին ատում եմ և ես։
6 Բայց սա ունես, որ ատում ես նիկոլայականների գործերը, որ ես էլ եմ ատում։
Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,
Երեսդ մի՛ դարձրու ինձանից. Նեղությանս օրը ինձ խոնարհեցրո՛ւ քո ականջը, Այն օրը, երբ քեզ աղոթեմ, անմիջապես լսի՛ր ինձ։
Վատ օրերին ինձ թաքցրեց իր խորանում, Ինձ պատսպարեց իր խորանի ծածկի տակ։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։