4 իսկ մենք աղոթքի և խոսքի քարոզությանը նվիրվենք»։
4 Իսկ մենք կնվիրվենք աղոթքին և խոսքի քարոզությանը»։
Սրանք բոլորն էլ միասին հանապազօրյա աղոթքի մեջ էին։ Նրանց հետ էին նաև կանայք, ինչպես և Մարիամը՝ Հիսուսի մայրը, և նրա եղբայրները։
Եվ նրանք շարունակ առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ էին։
Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։
Աստված, որին ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, վկա է ինձ, թե ինչպես եմ անդադար հիշում ձեզ՝
Արքիպպոսին ասացե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության համար, որ ստացար Տիրոջով, որպեսզի այն ավարտին հասցնես»։
Ուզում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի նեղություն եմ կրում ձեր և լաոդիկեցիների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ չեն տեսել անձնապես,
ուրախությամբ աղոթում եմ ձեր բոլորի համար,
Եթե ավետարանում եմ, ապա դա ինձ համար պարծանքի առիթ չէ, քանի որ պարտավոր եմ այդ անել։ Բայց վա՛յ ինձ, եթե չավետարանեմ։
Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։
Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։