Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 22:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Իսկ երբ թափվում էր քո վկայի՝ Ստեփանոսի արյունը, ես ինքս նրա մոտ էի կանգնել և համաձայն էի նրա սպանությանը, ավելին, նրան սպանողների հագուստներն էի պահում”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ երբ քո վկայի՝ Ստեփանոսի արյունը թափվում էր, ես ինքս նրա մոտ կանգնած էի, հավանություն էի տվել նրա սպանությանը և պահում էի նրան սպանողների հագուստները"։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 22:20
8 Խաչաձեւ Հղումներ  

Սողոսը համաձայն էր նրա սպանությանը։ Այն օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք սկսվեց, ու բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին Հրեաստանի և Սամարիայի գյուղերը։


Եվ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին, իսկ վկաներն իրենց զգեստները դրեցին Սողոս անունով մի երիտասարդի ոտքերի առաջ։


տեսա քո գործերը և գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաև չուրացար իմ հավատն այն օրը, երբ Անտիպաս անունով իմ վկան հավատարիմ եղավ ինձ. և իմ հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։


Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այսպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլև հավանություն են տալիս անողներին։


Տեսա այդ կնոջը՝ արբած սրբերի և Հիսուսի բոլոր վկաների արյունից։ Տեսա ու մեծապես զարմացա։


որ արեցի Երուսաղեմում իսկ. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի և նրանց սպանությանը համաձայն էի։


Դրանով վկայում եք, որ կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններ եք շինում։


Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ