Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տերը խոսեց Եղիայի հետ և ասաց. «Գնա՛ ու երևա՛ Աքաաբին, և ես անձրև կտամ երկրին»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների ու քո ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը, որպեսզի ցույց տաս նրանց բարի ճանապարհը, որով պետք է ընթանան, և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին՝ իբրև ժառանգություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, որ նրանց ուսուցանես իրենց գնալու բարի ճանապարհը և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։ |
Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տերը խոսեց Եղիայի հետ և ասաց. «Գնա՛ ու երևա՛ Աքաաբին, և ես անձրև կտամ երկրին»։
Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և սաստիկ անձրև սկսեց տեղալ։ Աքաաբը լալով գնաց Հեզրայել։
Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ Տունդ կմտնեմ, Կերկրպագեմ քո երկյուղով Քո սուրբ տաճարում։
և ականջներդ քեզ մոլորեցնողների հետևից լսելու են նրանց ասած խոսքերը՝ «Սա է ճանապարհը, այստեղով գնանք» և կամ՝ «Դեպի ա՛ջ» կամ «Դեպի ձա՛խ»։
Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։
Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։
Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։
Սիոնի՛ որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց. և ձեզ համար կտեղան գարնանային և աշնանային անձրևները, ինչպես նախկինում։
Եվ շատ ազգեր կգնան ու կասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհները, և կգնանք նրա շավիղներով»։ Քանի որ Սիոնից կելնեն օրենքները, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին՝ հերովդեսականների հետ, և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում. որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում և մարդկանց միջև խտրականություն չես դնում։
Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։