Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Եթե երկրի վրա սով լինի, մահ, հրդեհ, դեղնախտ, մորեխ կամ բույսերի ժանգ, և թշնամին նեղի նրան իր քաղաքներից մեկում, կամ ամեն տեսակ պատահար ու ցավ լինի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Երբ երկրում սով լինի, ժանտախտ լինի կամ խորշակահարություն, դալուկ լինի, մորեխ, թրթուր, կամ թշնամիները նեղեն նրանց իրենց քաղաքներում, կամ որևէ այլ հարված լինի կամ հիվանդություն,

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:37
20 Խաչաձեւ Հղումներ  

և եթե քո ողջ ժողովրդից՝ Իսրայելից, որևէ մեկը մի աղոթք կամ մի աղերսանք անի, և մարդիկ, իրենց սրտի ցավը գիտենալով, ձեռքները տարածեն այս տան մեջ,


կա՛մ երեք տարի սով կլինի, կա՛մ երեք ամիս հալածական կլինես քո թշնամիներից, և քո թշնամիների սուրը քեզ կսպանի, և կա՛մ երեք օր Տիրոջ սուրը մահ կսփռի քո երկրում, ու Տիրոջ հրեշտակը կոտորած կանի Իսրայելի ամբողջ տարածքում։ Արդ, տե՛ս, թե ես ի՛նչ պատասխան եմ տալու նրան, որ ինձ ուղարկել է”»։


“Եթե մեզ վրա գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կկանգնենք այս տան առջև և քո առջև, քանզի քո անունը այս տան վրա է, քեզ կդիմենք մեր նեղության մեջ, և դու կլսես ու կփրկես մեզ”։


Առավոտյան պատմել քո ողորմությունը Եվ գիշերը՝ քո ճշմարտությունը


Այն ժամանակ բաբելացիների արքայի զորքը պաշարել էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն կալանավորված էր Հուդայի թագավորի ապարանքի բանտի սրահում,


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,


ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։


Անպտղությամբ, խորշակով ու կարկուտով հարվածեցի ձեզ և ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի ինձ,- ասում է Տերը։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ