Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

45 Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և սաստիկ անձրև սկսեց տեղալ։ Աքաաբը լալով գնաց Հեզրայել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

45 Եվ մինչ այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և հորդ անձրև սկսեց. և Աքաաբը կառք նստեց ու գնաց Հեզրայել։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:45
12 Խաչաձեւ Հղումներ  

Հեուն ձի հեծավ ու գնաց Հեզրայել, որտեղ Իսրայելի Հովրամ արքան բուժվում էր նետերի վերքերից, որ ստացել էր Ռամաթում ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելիս։ Նա զորավոր և հզոր մարդ էր և այնտեղ էր պառկել։ Հուդայի երկրի արքա Օքոզիան եկել էր տեսնելու Հովրամին։


Տերը Հեզաբելի մասին ասաց. “Շները պիտի ուտեն նրան Հեզրայելի պարսպի մոտ”։


Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։


և թաղեց նրանց հայր Կիսին պատկանող գերեզմանում։ Նրանք արեցին այն ամենը, ինչ արքան հրամայել էր, և Աստված դրանից հետո լսեց երկրից եկող ձայնը։


Նրանց սահմանները եղան Հեզրայելը, Աքասեղովթը, Սունամը,


Հովսեփի որդիներն ասացին. «Եփրեմի լեռը մեզ բավական չէ. այնտեղ՝ մեր երկրում՝ Բեթսանում, նրա ավաններում և Հեզրայելի ձորում մեզ հետ բնակվող բոլոր քանանացիներն ընտիր երիվարներ ու զենքեր ունեն»։


այդ տղամարդու հետևից մտավ կրակարան ու խոցեց երկուսին էլ՝ իսրայելացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից։ Այդ ժամանակ էլ դադարեց Իսրայելի որդիների կոտորածը։


և նրան թագավոր դարձրեց Գաղաադի, Թասիրի, Հեզրայելի, Եփրեմի ու Բենիամինի երկրների և ողջ Իսրայելի վրա։


Ապա դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը։


Բոլոր մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հավաքվեցին միասին և եկան, բանակեցին Հեզրայելի հովիտներում։


խրատի համար կամ ողորմության. բոլորը կգտնեն նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ