Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Տերն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. Տերը ինչ որ ասի ինձ, այն եմ խոսելու»։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:14
19 Խաչաձեւ Հղումներ  

Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։


Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին՝ “Չկա”, նա այրել էր տալիս այն թագավորությունը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում։


Սակայն Եղիան ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. ես այսօր երևալու եմ Աքաաբին»։


Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահավասիկ բոլոր մարգարեները միաբերան բարի բան են գուշակում արքայի համար։ Արդ, քո խոսքն էլ թող նրանց ասածին համահունչ լինի, դո՛ւ էլ բարի բան գուշակիր»։


Այն մարգարեն, որը տեսիլք ունի, թող պատմի իր տեսիլքը, իսկ ով իմ խոսքն ունի, իմ խոսքը թող հայտնի ճշմարտությամբ։ Ցորենի մոտ ի՞նչ է հարդը,- ասում է Տերը։


Երեմիա մարգարեն այս բոլոր բաները Երուսաղեմում հայտնեց Հուդայի Սեդեկիա արքային։


Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի. ձեր խնդրանքի համար այժմ ես աղոթքի կկանգնեմ Տիրոջ՝ մեր Աստծու առաջ, և Տերն ինչ պատասխան որ տա, կհայտնեմ ձեզ, ոչ մի բան ձեզնից չեմ թաքցնի»։


Բաղաամը պատասխան տվեց Բաղակի իշխաններին՝ ասելով. «Եթե Բաղակն ինձ անգամ իր տնով լի արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող ոտնահարել Տիրոջ՝ Աստծու խոսքը և այն իմ մտքում մեծ կամ փոքր դարձնել։


Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մոտ։ Արդ, կարո՞ղ եմ մի բան ասել, եթե այն Աստված իմ բերանը չդնի»։


Եվ նրանց ասաց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես ձեր խնդրին պատասխան կտամ, ինչ Տերը կհայտնի ինձ»։ Մովաբի իշխանները գիշերեցին Բաղաամի մոտ։


“Եթե Բաղակն ինձ իր տնով լի արծաթ ու ոսկի էլ տա, ես չեմ կարող անտեսել Տիրոջ խոսքը և ոչ էլ կարող եմ ինձնից լավ կամ վատ դարձնել այն։ Ինչ որ ասի Աստված, այն էլ խոսելու եմ”։


քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։


Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։


Արդ, մարդկա՞նց հավանությանն եմ ձգտում արժանանալ, թե՞ Աստծու։ Կամ մի՞թե մարդկանց եմ փորձում սիրաշահել։ Եթե մինչ այժմ մարդկանց սիրաշահեի, ապա Քրիստոսի ծառա չէի լինի։