Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 24:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 “Եթե Բաղակն ինձ իր տնով լի արծաթ ու ոսկի էլ տա, ես չեմ կարող անտեսել Տիրոջ խոսքը և ոչ էլ կարող եմ ինձնից լավ կամ վատ դարձնել այն։ Ինչ որ ասի Աստված, այն էլ խոսելու եմ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 “Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ և ոսկի տա, ես չեմ կարող զանց անել Տիրոջ խոսքը և մի լավ կամ վատ բան անել ինձանից։ Տերն ինչ որ ասի, այն էլ կխոսեմ”։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 24:13
6 Խաչաձեւ Հղումներ  

Աստծու մարդն արքային ասաց. «Եթե քո տան կեսն էլ ինձ տաս, չեմ մտնի քո տունը, ոչ էլ հաց կուտեմ և ջուր կխմեմ այստեղ,


Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Տերն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»։


Մովսեսն ասաց. «Սրանով դուք կիմանաք, որ Տերն է ուղարկել ինձ այս բոլոր գործերը կատարելու համար, և ոչ թե ես ինձանից եմ անում դրանք.


Բաղաամը պատասխան տվեց Բաղակի իշխաններին՝ ասելով. «Եթե Բաղակն ինձ անգամ իր տնով լի արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող ոտնահարել Տիրոջ՝ Աստծու խոսքը և այն իմ մտքում մեծ կամ փոքր դարձնել։


Գիշերն Աստված եկավ Բաղաամի մոտ և ասաց նրան. «Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վե՛ր կաց, գնա՛ նրանց հետ, բայց կանես այն, ինչ ես կասեմ քեզ»։


Եվ նրանց ասաց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես ձեր խնդրին պատասխան կտամ, ինչ Տերը կհայտնի ինձ»։ Մովաբի իշխանները գիշերեցին Բաղաամի մոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ