Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 42:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի. ձեր խնդրանքի համար այժմ ես աղոթքի կկանգնեմ Տիրոջ՝ մեր Աստծու առաջ, և Տերն ինչ պատասխան որ տա, կհայտնեմ ձեզ, ոչ մի բան ձեզնից չեմ թաքցնի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի, ահա ձեր խոսքերի համեմատ ես աղոթք կանեմ Տիրոջը՝ ձեր Աստծուն, և Տերը ձեզ համար ինչ պատասխան որ տալու լինի, ես ձեզ կիմացնեմ, ձեզնից ոչինչ չեմ թաքցնի»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 42:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Քանզի խաղաղության մարդը, Որին ես վստահում էի, և որն ուտում էր իմ հացը, Իմ դեմ հաճախակի խաբեություն գործեց։


Այն մարգարեն, որը տեսիլք ունի, թող պատմի իր տեսիլքը, իսկ ով իմ խոսքն ունի, իմ խոսքը թող հայտնի ճշմարտությամբ։ Ցորենի մոտ ի՞նչ է հարդը,- ասում է Տերը։


Հապա ինչո՞ւ ամեն ոք իր ընկերոջը և կամ ամեն մեկն իր եղբորը չի ասում. “Ի՞նչ պատասխան տվեց Տերը, ի՞նչ խոսեց Տերը”։


այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տանը, մարգարեացի՛ր այն բոլոր բաները, որ պատվիրեցի քեզ մարգարեանալ նրանց համար։ Ոչ մի բան չպակասեցնես։


Նրանց հետ այս բաները կխոսես. արդյո՞ք կլսեն կամ կսարսափեն, քանի որ դառնացնող ժողովուրդ են։


Ինչպե՜ս բնավ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից և ուսուցանելու ձեզ ինչպես հրապարակավ, այնպես էլ տանը։


որովհետև չքաշվեցի ձեզ հայտնելու Աստծու կամքն ամբողջությամբ։


Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը և աղոթքն առ Աստված նրանց համար են, որպեսզի փրկվեն։


Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ