Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին՝ “Չկա”, նա այրել էր տալիս այն թագավորությունը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա մի ազգ ու թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, բայց երբ ասում էին՝ չկա, նա երդվել էր տալիս այդ ազգին ու թագավորությանը, որ քեզ չեն գտել։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:10
20 Խաչաձեւ Հղումներ  

Արքան երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ փրկել է իմ կյանքն ամեն նեղությունից։


Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։


Կինն ասաց. «Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալյուրից և կուժի մեջ եղած մի քիչ յուղից։ Ահա մի երկու փայտի կտոր եմ հավաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ և երեխաներիս համար. այն կուտենք ու հետո կմեռնենք»։


Եղիան գնաց և արեց Տիրոջ ասածի համաձայն. նա գնաց ու նստեց Քոռաթի հեղեղատի մոտ՝ Հորդանանի դիմաց։


«Վե՛ր կաց և գնա՛ սիդովնացիների Սարեփթա քաղաքը և այնտե՛ղ մնա։ Ես մի այրի կնոջ պատվիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի»։


Արդ, ինձ ասում ես՝ “Գնա՛ ու պատմի՛ր քո տիրոջը, թե՝ “Ահա այստեղ է Եղիան”։


Սակայն Եղիան ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. ես այսօր երևալու եմ Աքաաբին»։


Աբդիուն ասաց. «Ի՞նչ մեղք եմ գործել, որ քո ծառային մատնում ես Աքաաբի ձեռքը, որպեսզի սպանի ինձ։


Արդ, կենդանի է Տերը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հայր Դավթի գահին, ինձ համար տուն շինեց, ինչպես խոստացել էր Տերը։ Ադոնիան այսօր իսկ պիտի մեռնի»։


Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Տերն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»։


Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ, Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։


Սաղմոս՝ օրհներգ շաբաթ օրվա


Իշխանները Բարուքին ասացին. «Գնա թաքնվի՛ր Երեմիայի հետ. թող ոչ ոք չիմանա, թե որտե՛ղ եք գտնվում»։


Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։


Նրանք քարեր վերցրին, որ նետեն նրա վրա, բայց Հիսուսը խույս տվեց և տաճարից ելավ գնաց։


Քննե՛ք ու տեսե՛ք ամեն տեղ, որտեղ թաքնված է, և վերադարձե՛ք ինձ մոտ ստույգ տեղեկություններով, որ ձեզ հետ գնանք։ Եթե նա այդ երկրում է, Հուդայի հազարավոր որդիների մեջ էլ կգտնեմ նրան»։


Անքուսը կանչեց Դավթին ու ասաց նրան. «Կենդանի է Տերը. դու իմ աչքին շիտակ և բարի մարդ ես, հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ ու ելնելդ, քանի որ ինձ մոտ եկած օրիցդ մինչև այսօր քո մեջ չարություն չեմ նկատել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ