Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 22:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Բաղաամը պատասխան տվեց Բաղակի իշխաններին՝ ասելով. «Եթե Բաղակն ինձ անգամ իր տնով լի արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող ոտնահարել Տիրոջ՝ Աստծու խոսքը և այն իմ մտքում մեծ կամ փոքր դարձնել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Բաղաամը, պատասխան տալով, ասաց Բաղակի ծառաներին. «Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող զանց անել իմ Տեր Աստծու խոսքը, նրան հակառակ մի փոքր կամ մեծ բան կատարել։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 22:18
14 Խաչաձեւ Հղումներ  

“Եթե Բաղակն ինձ իր տնով լի արծաթ ու ոսկի էլ տա, ես չեմ կարող անտեսել Տիրոջ խոսքը և ոչ էլ կարող եմ ինձնից լավ կամ վատ դարձնել այն։ Ինչ որ ասի Աստված, այն էլ խոսելու եմ”։


Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն էլ կասեմ»։


Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Տերն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»։


Բաղաամը պատասխան տվեց Բաղակին՝ ասելով. «Քեզ հետ չխոսեցի՞, չասացի՞, թե՝ “Աստված ինչ որ ասի ինձ, այն էլ կանեմ”»։


Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մոտ։ Արդ, կարո՞ղ եմ մի բան ասել, եթե այն Աստված իմ բերանը չդնի»։


Հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան, որովհետև պիղծ են, անհնազանդ և որևէ բարի գործի անպիտան։


Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թե Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ։


Արդ, այս գիշեր մնացե՛ք այստեղ, որպեսզի իմանամ, թե Տերն էլ ինչ կասի ինձ»։


Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ինձ մոտ ուղարկած քո բանագնացներին չասացի.


Աստծու մարդն արքային ասաց. «Եթե քո տան կեսն էլ ինձ տաս, չեմ մտնի քո տունը, ոչ էլ հաց կուտեմ և ջուր կխմեմ այստեղ,


Եվ նրանց ասաց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես ձեր խնդրին պատասխան կտամ, ինչ Տերը կհայտնի ինձ»։ Մովաբի իշխանները գիշերեցին Բաղաամի մոտ։


Բայց Տերը՝ ձեր Աստվածը, չկամեցավ ձեզ կորստյան մատնել, օրհնելով օրհնեց ձեզ, ազատեց ձեզ նրանց ձեռքից և նրանց մատնեց ձեր ձեռքը։


կամ իշխանների հետ, որոնք բազում ոսկի ունեին և որոնք լցրել էին իրենց տներն արծաթով,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ