Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Նա եկավ արքայի մոտ, և արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դեմ պատերազմելու գնա՞մ, թե՞ տեղում մնամ»։ Միքիան ասաց. «Գնա՛, արքա՛, և հաջողություն կգտնես, և Տերը քաղաքը քո ձեռքը կհանձնի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ նա եկավ թագավորի մոտ, և թագավորն ասաց նրան. «Միքիա՛, Ռամովթ-Գաղաադ պատերազմի գնա՞նք, թե՞ չգնանք»։ Եվ նա ասաց. «Գնա՛, գործդ կհաջողվի, և Տերն այն կտա թագավորի ձեռքը»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:15
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ կեսօր եղավ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեք, չէ՞ որ աստված է, թերևս զբաղված է կամ գործ է կատարում, կամ գուցե քնած է և զարթնի»։


Բոլոր մարգարեները նույնպես մարգարեանում էին՝ ասելով. «Գնա՛ Գաղաադի Ռամաթ քաղաքը և հաջողություն կունենաս. Տերը քո ձեռքը կհանձնի ասորիների արքային»։


Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդվեցնում, որ ինձ ճշմարտությունն ասես հանուն Տիրոջ»։


Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։


Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։


Նա եկավ արքայի մոտ, և արքան նրան ասաց. «Միքիա՛, Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա հարձակվե՞մ, թե՞ հետ կանգնեմ»։ Նա ասաց. «Հարձակվի՛ր և հաջողություն կգտնես, նրանք ձեր ձեռքը կմատնվեն»։


Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։


Քո և քո ծառաների ու ժողովրդի հանդեպ ի՞նչ մեղք գործեցի,- ասաց Երեմիան Սեդեկիա թագավորին,- որ դու ինձ բանտ ես նստեցրել։


սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակություն անում ու ասում էին՝ “Այսպես է ասում Տերը”։ Բայց ես՝ Տերս չէի ուղարկել նրանց։ Եվ սկսեցին խոսքեր տարածել։


Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։


Գնացե՛ք, աղաղակե՛ք այն աստվածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղության ժամանակ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ