Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ադերի որդին՝ Ասորիքի արքան, հավաքեց իր ամբողջ զորքը և ելավ ու պաշարեց Սամարիան, իրեն հետ էին ևս երեսուներկու թագավորներ։ Բոլորը երիվարներով ու մարտակառքերով ելան պատերազմի ու պաշարեցին Սամարիան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ասորիների թագավոր Բենադադը հավաքեց իր բոլոր զորքերը և երեսուներկու թագավորներ իր հետ, ձիերով ու կառքերով ելավ գնաց ու պաշարեց Սամարիան և պատերազմեց նրա դեմ։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:1
28 Խաչաձեւ Հղումներ  

Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում և թագավորի տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակվող ասորիների արքա Ազայելի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով.


Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, հարվածեց Այինը, Դանը, Աբել Բեթմաաքան և ամբողջ Քեներեթը, մինչև Նեփթաղիմի ամբողջ երկիրը։


Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից, գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շենացրեց և շենացրած այդ լեռը նախկին տիրոջ՝ Սամերի անունով կոչեց Սեմերոն։


Կեսօրին նա հարձակման անցավ։ Ադերի որդին և նրա երեսուներկու դաշնակից թագավորները գինարբուքի մեջ էին վրաններում։


Նա սուրհանդակներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի արքա Աքաաբի մոտ,


Այս բա՛նն արա. թագավորներին գահընկե՛ց արա և նրանց փոխարեն նախարարնե՛ր նշանակիր։


Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։


Ասորիների արքան պատերազմի մեջ էր Իսրայելի դեմ։ Նա, խորհրդակցելով իր ծառաների հետ, ասաց. «Որոշակի տեղում թող բանակը դարան մտնի»։


Երբ նա պատմում էր արքային, թե Եղիսեեն ինչպես էր կենդանացրել մեռյալ որդուն, առաջ եկավ այդ կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեեն, և արքային ասաց իր տան և արտերի մասին։ Գեեզին ասաց. «Տե՜ր արքա, սա է այդ կինը, և սա էլ՝ նրա որդին, որին Եղիսեեն կենդանացրեց»։


«Թագավորների թագավոր Արտաշեսը՝ Եզրասին՝ Տիրոջ՝ երկնքի Աստծու օրենքի դպրին։


լծեց իր կառքերն ու իր հետ վերցրեց իր բոլոր մարտիկներին։ Վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր, եգիպտացիների ողջ հեծելազորն ու սպառազեն մարդկանց։


Եվ եթե նրան ասեն՝ «Միայն դո՞ւ ես լինելու իշխան»,


Ինչո՞ւ պատգամաբերների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը։ Դու ասում էիր՝ “Իմ կառքերի բազմությամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելա, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները և մտա նրա անտառի ամենաբարձր կողմերը,


Ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մեջ, որը պիտի ճարակի Ադերի որդիների հրապարակները»։


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Ահա ես, Տյուրո՛ս, հյուսիսից քո դեմ եմ հանելու բաբելացիների թագավոր Նաբուքոդոնոսորին, որ արքայից արքա է՝ կառքերով ու երիվարներով, բազմաթիվ ազգերի գունդ-գունդ հեծյալներով։


Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։


«Կրակ կուղարկեմ Ազայելի տան վրա, և կուտի Ադերի որդու հիմքերը։


«Եթե պատերազմի ելնես քո թշնամիների դեմ և տեսնես, որ նրանց նժույգները, հեծյալներն ու ժողովուրդը քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից, քեզ հետ է։


Քեզ կնեղի քո բոլոր քաղաքներում, մինչև որ տապալվեն քո բարձր պարիսպներն ու ամրությունները, որոնց վրա հույս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կնեղի քո բոլոր այն քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տվեց քեզ։


Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի ծայրերը կտրված էին, հավաքում էին իմ սեղանի տակի փշրանքները։ Արդ, ինչպես ես էի արել, այդպես էլ Աստված ինձ հատուցեց»։ Նրան բերեցին Երուսաղեմ, և նա այնտեղ մեռավ։


Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետև Հաբինը ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղում էր Իսրայելին։


Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։