Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 37:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Ինչո՞ւ պատգամաբերների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը։ Դու ասում էիր՝ “Իմ կառքերի բազմությամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելա, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները և մտա նրա անտառի ամենաբարձր կողմերը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Քո ծառաների միջոցով նախատեցիր Տիրոջն ու ասացիր. "Իմ մարտակառքերի բազմությամբ ելա վեր՝ լեռների բարձունքը, Լիբանանի լանջերը։ Ես կտրեցի նրա հաղթահասակ եղևինները, Նրա ընտիր մայրիները Եվ հասա նրա ամենաբարձրադիր բարձունքը, Նրա ամենախիտ անտառը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 37:24
21 Խաչաձեւ Հղումներ  

Հավիտյանս հավիտենից նրան օգնություն կտաս, Քո երեսի խնդությամբ կուրախացնես նրան։


Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ, բաժանեմ ավարը և դրանցով հագեցնեմ ինձ։ Սրով սպանեմ, և իմ ձեռքը տիրի նրանց”։


Լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը պիտի լափի հոգուց մինչև մարմինը, և փրկվողը նման պիտի լինի բորբոքված բոցից ազատվածի։


Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, իր ուժով ահուսարսափի պիտի մատնի փառավորվածներին, և ամբարտավանությամբ բարձրացածները պիտի խորտակվեն։


Բարձունքները սրով պիտի ընկնեն, և Լիբանանն իր բարձունքներով պիտի կործանվի։


Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են. “Այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել”։


Ոչ քիչ ժամանակ անց Լիբանանը կդառնա ինչպես Քերմել լեռը, իսկ Քերմելն անտառ կհամարվի։


Եվ դուք, որ հույս եք դրել Եգիպտոսի վրա, նրանց հեծյալների ու երիվարների վրա, ինչպե՞ս պիտի կարողանաք կռվել իմ տիրոջ աշխարհակալ զորապետներից որևէ մեկի հետ։


Թող Տերը՝ քո Աստվածը, լսի Ռափսակի խոսքերը, որին ուղարկեց իր տերը՝ Ասորեստանի արքան, որպեսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խոսքերով, որոնք լսեց Տերը՝ քո Աստվածը։ Արդ, աղերսի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, մնացածներիս համար”»։


Ահա այսպես է ասում Տերը Հուդայի թագավորի տան մասին. «Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի գլուխը, բայց քեզ ավերակի ու անբնակ քաղաքների կվերածեմ։


Քո դեմ կհանեմ ավերողներ՝ յուրաքանչյուրին իր տապարով, որոնք կկոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները և կնետեն կրակի մեջ։


Եգիպտոսի ջրերը գետի պես հորդել են, գետի պես ալեկոծված են նրա ջրերը, և ասում է. “Ես կելնեմ ու կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքներն ու նրանց բնակիչներին։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ