Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Երբ նա պատմում էր արքային, թե Եղիսեեն ինչպես էր կենդանացրել մեռյալ որդուն, առաջ եկավ այդ կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեեն, և արքային ասաց իր տան և արտերի մասին։ Գեեզին ասաց. «Տե՜ր արքա, սա է այդ կինը, և սա էլ՝ նրա որդին, որին Եղիսեեն կենդանացրեց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ երբ նա թագավորին պատմում էր, թե ինչպես կենդանացրեց մեռածին, ահա այն կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեն, բողոքում էր թագավորին իր տան և իր արտի համար։ Եվ Գեեզին ասաց. «Ո՛վ տեր իմ թագավոր, սա այն կինն է, և սա էլ նրա որդին է, որին կենդանացրեց Եղիսեն»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:5
16 Խաչաձեւ Հղումներ  

Նա տան մեջ այս ու այն կողմ շրջեց, բարձրացավ երեխայի վրա, յոթ անգամ երեխային ծածկեց իր մարմնով, և երեխան բացեց իր աչքերը։


Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։


Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։


Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որ Աստված ուղղի ընթացքը նրա։


Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ս.


Իսրայելի արքան շրջում էր պարսպի վրա։ Մի կին աղաղակելով ասաց նրան. «Փրկի՛ր ինձ, տե՜ր արքա»։


Ծառաներից մեկն ասաց. «Ո՛չ ոք, տե՛ր իմ արքա, Իսրայելում գտնվող Եղիսեե մարգարեն է Իսրայելի արքային հայտնում նույնիսկ այն բոլոր խոսքերը, որ դու քո ննջասենյակում ես խոսում»։


Սավուղը ճանաչեց Դավթի ձայնը և ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Դավիթն ասաց. «Քո ծառան եմ, տե՛ր իմ արքա»։


Նա գնաց և մտնելով արտի մեջ՝ հասկ էր հավաքում հնձողների հետևից. և այնպես պատահեց, որ նա հայտնվեց արտի այն մասում, որը Ելիմելեքի ազգական Բոոսինն էր։


ասաց իր սպասավոր Գեեզիին. «Ինձ մո՛տ կանչիր սոմնացի այդ կնոջը»։ Նա կանչեց կնոջը, որը եկավ կանգնեց նրա առջև։


Արքան հարցեր տվեց կնոջը, և նա պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրան նրա ամբողջ ունեցվածքը և արտերի այն ամբողջ բերքը, որ ստացվել է նրա պանդխտության առաջին օրից մինչև այսօր»։


Ադերի որդին՝ Ասորիքի արքան, հավաքեց իր ամբողջ զորքը և ելավ ու պաշարեց Սամարիան, իրեն հետ էին ևս երեսուներկու թագավորներ։ Բոլորը երիվարներով ու մարտակառքերով ելան պատերազմի ու պաշարեցին Սամարիան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ