Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Փղշտացիներն էլ հավաքվեցին պատերազմելու Իսրայելի դեմ. երեսուն հազար կառք ունեին և վեց հազար ձիավոր, իսկ զորքը ծովեզրի ավազի չափ շատ էր. բարձրացան ու բանակ դրեցին Մաքմասում՝ Բեթավանի արևելյան կողմը։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:5
21 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրը Տերը փրկեց Իսրայելին, և պատերազմը հասավ մինչև Բեթ-Ավեն։ Սավուղի հետ եղած ամբողջ ժողովուրդը մոտավորապես տասը հազար էր։ Պատերազմը տարածվել էր Եփրեմի լեռան բոլոր քաղաքներում։


Նրանք իրենց թագավորների ու ծովափի ավազի չափ բազմաքանակ զորքերի հետ ճամփա ելան, չափազանց շատ ձիերով ու կառքերով։


Հյուսիսից նրանց սահմանները եղան Հորդանան գետը, Երիքովի հարավից բարձրանալով դեպի հյուսիս, ելնելով լեռան վրա դեպի ծովի կողմը և հասնելով մինչև Բեթ-Ավենի Մաբդարա բնակավայրը.


Ովնի տան կուռքի՝ հորթի պատճառով Սամարիայի բնակիչները պանդուխտ կլինեն, որովհետև նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրա. և ինչպես դառնացրին նրան, կչարախնդան նրա փառքի վրա, քանի որ գերեվարվեցին նրանից։


Փո՛ղ հնչեցրեք բլուրների վրա, աղաղակե՛ք բարձունքների վրա, ազդարարե՛ք Ովնի տանը, թե հիմարացավ Բենիամինը,


Բայց դո՛ւ, Իսրայե՛լ, տգետ մի՛ եղիր, և դո՛ւ, Հուդա՛, մի՛ մտեք Գաղգաղա, մի՛ ելեք Ովնի տուն և չերդվե՛ք կենդանի Տիրոջով։


Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։


Քո սերունդը ավազի չափ կլիներ, և քո որովայնից ծնվածները՝ երկրի հողի չափ։ Սակայն դու այժմ չես ոչնչանալու, և քո անունը չի կորչելու իմ առաջ»։


Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ, քո անունը թող հաստատուն մնա իմ հայր Դավթի տան վրա, քանզի ինձ գահ ես բարձրացրել բազմամարդ մի ժողովրդի վրա, որը երկրի հողի չափ շատ է։


Մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները բանակ էին դրել ծործորների մեջ՝ մորեխների պես մեծ բազմությամբ։ Նրանց ուղտերին թիվ չկար, նրանք շատ էին, ինչպես ծովափի ավազը։


Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթ-Ավենի դիմացն է, և ասաց նրանց. «Հետախուզե՛ք Գային»։ Այդ մարդիկ գնացին, հետախուզեցին Գային,


անչափ կօրհնեմ քեզ և երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը կտիրանա իր հակառակորդների քաղաքներին,


Եսային աղաղակում է Իսրայելի մասին. «Եթե Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի, փոքր մնացորդ պիտի մնա,


Տերն այլազգիներին խեղճացրեց, և նրանք այլևս Իսրայելի սահմանների վրա չհարձակվեցին։ Սամուելի ապրած բոլոր օրերին Տիրոջ ձեռքը ծանրացած էր այլազգիների վրա։


Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։


Սամուելն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»։ Սավուղն ասաց. «Երբ տեսա, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, և դու չեկար քո նշանակած օրը, իսկ այլազգիները հավաքվեցին Մաքմասում,


Այլազգիներն իրենց զորքը հավաքեցին, որ պատերազմեն։ Նրանք հավաքվեցին Հուդայի երկրի Սոկքով վայրում և բանակեցին Սոկքովի ու Ափեսդոմի Ազեկա բնակավայրի միջև։


Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կտամ. հավաքի՛ր ողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե, ծովեզրի ավազի չափ, և դու անձամբ առաջնորդի՛ր նրանց։


Իսրայելի որդիները նույնպես աշխարհագիր անցկացրին և երկու գնդի բաժանվելով՝ եկան կանգնեցին նրանց առջև։ Իսրայելի որդիները ասորիների դեմ ճակատ կազմեցին այծերի երկու հոտերի պես, մինչդեռ ասորիները ծածկել էին երկիրը։


Նա պիտի գա հասնի Անգե քաղաքը, անցնի Մակեդդովով և բանակ դնի Մաքմասում։


Սավուղի ամբողջ իշխանության ընթացքում սաստիկ պատերազմ տեղի ունեցավ այլազգիների դեմ, և Սավուղն իր տեսած բոլոր զորավոր ու քաջ մարդկանց իր մոտ հավաքեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ