Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Եվ ասորիների թագավորը հրամայեց իր մարտակառքերի երեսուներկու պետերին՝ ասելով. «Մի՛ պատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ էլ մեծի դեմ, այլ միայն Իսրայելի թագավորի դեմ»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:31
10 Խաչաձեւ Հղումներ  

իսկ դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, և սրանք հոգնեցին դուռը փնտրելուց։


Նա հոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կմատնեմ, նրա հետ եղած զորքը կփախչի, ու կսպանեմ միայն արքային։


Ադերի որդին՝ Ասորիքի արքան, հավաքեց իր ամբողջ զորքը և ելավ ու պաշարեց Սամարիան, իրեն հետ էին ևս երեսուներկու թագավորներ։ Բոլորը երիվարներով ու մարտակառքերով ելան պատերազմի ու պաշարեցին Սամարիան։


Կեսօրին նա հարձակման անցավ։ Ադերի որդին և նրա երեսուներկու դաշնակից թագավորները գինարբուքի մեջ էին վրաններում։


Այս բա՛նն արա. թագավորներին գահընկե՛ց արա և նրանց փոխարեն նախարարնե՛ր նշանակիր։


Երբ մարտակառքերի պետերը տեսան Հուդայի արքա Հովսափատին, ասացին միմյանց. «Թվում է, թե սա է Իսրայելի թագավորը»։ Նրանք մոտեցան, որ կռվեն նրա դեմ, բայց Հովսափատն աղաղակեց։


Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր հետ էին, ասաց. «Մի՛ կռվեք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծավորների դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։


նրանց համար արյունբզիկ չեն լինելու և մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու և ոչ էլ թաղման։


գերեվարել էին կանանց և երկրում գտնվող բոլոր մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, չէին սպանել տղամարդկանց և կանանց, այլ գերել էին ու գնացել իրենց ճանապարհով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ