Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում և թագավորի տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակվող ասորիների արքա Ազայելի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ Ասան վերցրեց Տիրոջ տան գանձի մեջ և թագավորի տան գանձի մեջ մնացած ամբողջ արծաթն ու ոսկին և տվեց իր ծառաների ձեռքը, և Ասա թագավորը դրանք ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների թագավորին՝ Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Բենադադին՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:18
16 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ ասորիների արքա Ազայելը հարձակվեց Գեթի վրա և գրավեց այն։ Ապա Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ, որ նրա վրա արշավի։


վերցրեց Տիրոջ տան, ինչպես նաև արքայի տան բոլոր գանձերը, ոսկե նիզակները, որոնք Դավիթն ավար էր վերցրել Սուբայի արքա Ադրաազարի ձեռքից ու տարել Երուսաղեմ։ Ավար վերցրեց նաև ոսկե զենքերը, որ պատրաստել էր Սողոմոնը։


Նա բերեց իր հոր սյուները [𝕸 նվիրաբերած իրերը], նաև իրեն պատկանող արծաթե ու ոսկե սյուներն ու անոթները և դրեց Տիրոջ տանը։


Նա իր ընդոծիններով գիշերով հարվածեց նրանց, քշեց մինչև Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնվում։


«Կրակ կուղարկեմ Ազայելի տան վրա, և կուտի Ադերի որդու հիմքերը։


Ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մեջ, որը պիտի ճարակի Ադերի որդիների հրապարակները»։


Նա տաճար տարավ իր նախահայր Դավթի սրբությունները և Տիրոջ՝ Աստծու սրբությունները՝ արծաթ, ոսկի ու սպասք։


Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ի՞նչ պիտի տաս ինձ, երբ ես կորչում եմ անորդի, և իմ ժառանգորդն իմ ընդոծին Մասեկի որդի Եղիազար Դամասկացին է»։


իսկ մեղքի ու հանցանքի քավության համար ընծայաբերված արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրվում։


Հուդայի արքա Հովասը իր հայրերի, Հուդայի արքաներ Հովսափատի, Հովրամի ու Օքոզիայի արած բոլոր նվիրատվություններն ու իր նվիրատվությունները, Տիրոջ տան ու թագավորի տան գանձարաններում գտնվող ամբողջ արծաթն ուղարկեց ասորիների արքային, իսկ ինքը մեկնեց Երուսաղեմից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ