Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 29:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

ծծումբ, աղ և այրվածք կլինի նրա ամբողջ երկրում, որտեղ ոչ մի բան չի ցանվի, ոչ մի բան չի բուսնի, և ոչ մի խոտ չի բարձրանա ավերված Սոդոմի, Գոմորի, Ադմայի և Սեբոյիմի պես, որոնք Տերը կործանեց իր բարկությամբ և սրտմտությամբ։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 29:23
26 Խաչաձեւ Հղումներ  

պատերազմի ելան Սոդոմի արքա Բաղակի, Գոմորի արքա Բարսայի, Ադամայի արքա Սենայի, Սեբոյիմի արքա Սիմոբորի, ինչպես նաև Բաղակի, այսինքն՝ Սեգովրի թագավորի դեմ։


Եվ եթե այս բարձր տան կողքից ամեն անցնող զարհուրելով ու զարմանքով հարց տա, թե՝ “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”,


ապա նրան պիտի պատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին իրենց Տիրոջը՝ Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից՝ ստրկության տնից, իսկ իրենք հարեցին օտար աստվածներին, երկրպագեցին ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Տերը նրանց վրա թափեց այս ամբողջ չարիքը”»։


«Գնացե՛ք և ինձ համար, ամբողջ ժողովրդի համար և Հուդայի ամբողջ երկրի համար հարցրե՛ք Տիրոջն այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեզ վրա Տիրոջ մեծ բարկությունն է բորբոքվել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խոսքերին չեն հնազանդվել, չեն գործադրել այդտեղ գրված բոլոր պատգամները»։


Գիշերը նա բնակվելու է նրա հարկի տակ. նրա վայելչությունը ծծումբի բոցով է փչանալու։


Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. թշնամի ազգերից ավերված ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարները պիտի ուտեն։


Եվ Բաբելոնը, որ քաղդեացի թագավորի կողմից «փառապանծ» է կոչվում, պիտի դառնա այնպես, ինչպես Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը։


նրա ձորերը ձյութ պիտի դառնան, իսկ նրա հողը՝ ծծումբ. նրա հողը ձյութի պես պիտի վառվի


Եվ այս ամենը դու հանդուրժում ես, Տե՛ր, լռություն ես պահում ու սաստիկ նվաստացնում մեզ։


Նա կլինի ինչպես վայրի մոշին անապատում և երբ բարիքը գա, չի տեսնի. կբնակվի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ, երբեք չբնակեցված երկրում։


Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես, որոնք Տերը բարկությամբ կործանեց և չզղջաց. թող նա առավոտները բոթ լսի, իսկ միջօրեի ժամին՝ աղաղակ,


Ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց բնակիչները կործանվեցին,- ասում է Տերը,- այնպես էլ մարդ չպիտի նստի նրա մեջ, մարդու որդի չպիտի բնակվի նրա մեջ։


Ով իմաստուն այր է, թող հասկանա այս բանը, և ում տրված է Տիրոջ բերանի խոսքը, նա մեզ թող պատմի, թե ինչի՛ համար կորստյան դատապարտվեց երկիրը։ Լքվեց ինչպես անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։


Բայց նրա դուրս գալու, ծանծաղելու և հորդելու տեղերում ջրերն առողջարար չեն լինելու, այլ թողնվելու են աղ ունենալու համար։


Պիտի ավերեմ ձեր երկիրը, և նրա մեջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրա։


«Կործանեցի ձեզ, ինչպես Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը, և եղաք կրակից դուրս պրծած խանձված փայտի պես, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։


Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ և ծծումբ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց։


Եվ ինչպես Եսային է ասում. «Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ, կլինեինք Սոդոմի նման և Գոմորին կնմանվեինք» (Ես. 1.9)։


ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։


Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։


Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ. նրանք գրավեցին քաղաքը և նրա մեջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործանեցին և ողջ տարածքում աղ ցանեցին։