Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 20:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես, որոնք Տերը բարկությամբ կործանեց և չզղջաց. թող նա առավոտները բոթ լսի, իսկ միջօրեի ժամին՝ աղաղակ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Այդ մարդը թող նման լինի այն քաղաքներին, որոնք կործանեց Տերը և չխնայեց։ Եվ նա թող առավոտը ողբ լսի, իսկ կեսօրին՝ ահազանգ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 20:16
25 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց տներում թող գույժ լսվի, երբ նրանց վրա հանկարծակի ավազակներ բերես, որովհետև նրանք մտադրվեցին բռնել ինձ և իմ դեմ գաղտնի որոգայթներ լարեցին։


Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։


ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։


Սոդոմացիների և գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար։


Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ և ծծումբ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց։


Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։


շեփորի և աղաղակի օր ամուր քաղաքների և բարձր անկյունների դեմ։


Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։


Հովնանն սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք [𝕸 քառասուն] օրեր, և Նինվեն կործանվելու է»։


«Կործանեցի ձեզ, ինչպես Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը, և եղաք կրակից դուրս պրծած խանձված փայտի պես, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


«Կրակ կուղարկեմ Մովաբի վրա, և կրակը կուտի նրա քաղաքների հիմքերը, և կմեռնի Մովաբը տկարության մեջ, աղաղակով և փողի ձայնով։


Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։


Քո ժողովրդի վրա ավեր կգա, և քո բոլոր պարսպապատ քաղաքները կկործանվեն, ինչպես Սաղմանա իշխանը՝ Հերոբովի տնից պատերազմի օրերին. մորը կոտորեցին որդիների կողքին,


ես այնտեղ ծափ եմ զարկելու, ուրախ թռչկոտելու, իմ ձայնը բարձրացնելու. ես՝ Տերս, խոսեցի»։


ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տվեք և ակա՛նջ դրեք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, որպեսզի Տերը հետ կանգնի այն չարիքներից, որոնց մասին հայտնեց ձեզ։


և եթե այն ազգը դարձի գա իր չարություններից, որոնց մասին խոսեցի,- ես ևս կզղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց։


Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։


Երուսաղեմի մարգարեների մեջ ավելի զարհուրելի բաներ տեսա, քանզի նրանք շնանում ու գնում էին սուտ աստվածների հետևից և զորավիգ դառնում չար ձեռքերին, որպեսզի ոչ մեկը հետ չդառնա իր չար ճանապարհից։ Ամենքն ինձ համար եղան Սոդոմի նման, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի»։


Իմ ժողովրդի դստեր մեղքերն ավելի շատացան, քան կործանված Սոդոմի անօրենությունները. նրանք փութով վեր էին կենում, բայց նրանց ձեռքերի վաստակը ոչ մի տեղ չէր երևում։


Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.


“Ողջ հողը այրվել է ծծումբով ու աղով, ոչ մի բան չի ցանվի նրա հողի մեջ ու չի բուսնի, և ոչ մի դալար բույս չի բարձրանա այդ հողից։ Երկիրը լինելու է Սոդոմի ու Գոմորի, Ադամայի ու Սեբոյիմի նման, որոնք Տերը կործանեց սրտմտությամբ ու բարկությամբ”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ