Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 ապա նրան պիտի պատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին իրենց Տիրոջը՝ Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից՝ ստրկության տնից, իսկ իրենք հարեցին օտար աստվածներին, երկրպագեցին ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Տերը նրանց վրա թափեց այս ամբողջ չարիքը”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք թողեցին իրենց Տեր Աստծուն, որն իրենց հայրերին հանել էր Եգիպտոսի երկրից, և ուրիշ աստվածների հարեցին և երկրպագեցին ու ծառայեցին նրանց, դրա համար էլ Տերը նրանց վրա թափեց այս բոլոր չարիքները”»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:9
19 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայելը տակնուվրա անողը, այլ դու և քո հոր տունը, որ, լքելով Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնացել եք Բահաղի կուռքերին հարողների հետևից։


Այս ամենը նրա համար, որ ինձ լքեցին, խունկ ծխեցին օտար աստվածներին, որպեսզի իրենց ձեռքի գործերով ինձ բարկացնեն, և բորբոքվի իմ բարկությունն այդ տեղի վրա և չմեղմանա”։


Տերը խիստ զայրացավ Հուդայի ու Երուսաղեմի վրա և նրանց մատնեց հիմարության, կորստյան ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։


Իսկ մարդիկ կպատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, որը նրանց հանել էր եգիպտացիների երկրից, օտար աստվածներ ընդունեցին և նրանց երկրպագեցին ու ծառայեցին, դրա համար էլ նրանց վրա բերեց այդ բոլոր չարիքները”»։


Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-


Բազում ազգեր կանցնեն այդ քաղաքի միջով, և յուրաքանչյուրն իր ընկերոջը կասի. “Այդ մեծ քաղաքի հետ Տերն ինչո՞ւ այդպես վարվեց”։


որ դուք դրանց խնկարկում եք և դրանով իսկ մեղանչում Տիրոջ հանդեպ, չեք լսում Տիրոջ ձայնը և չեք ընթանում ըստ նրա օրենքների, ըստ նրա վկայությունների և հրամանների, դրա համար ձեզ վիճակվեցին այդ չարիքները, ինչպիսիք այսօր էլ կան»։


և երբ ասելու լինեն. “Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։


և բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց։ Նրանց թշնամիներն ասացին. “Չպիտի ներենք նրանց, որովհետև մեղք գործեցինք Տիրոջ առաջ։ Արդարության արոտ է Տերը, որ հավաքեց նրանց հայրերին”։


Բոլոր անցորդները ծափ զարկեցին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրա. «Ա՞յս է այն քաղաքը,- ասում էին,- որ ամբողջ երկրի փառքի պսակն էր և ուրախությունը»։


Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ