Ահա մեր հայրերը սրակոտոր եղան, իսկ ձեր տղաներն ու աղջիկները և կանայք գերության մեջ են մի երկրում, որ իրենցը չէ, որտեղ էլ գտնվում են այժմ։
Բ ՕՐԵՆՔ 28:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կմատնվեն. դու կկոցած աչքերով կնայես նրանց, և քո ձեռքը չի հասնի նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո տղաներն ու աղջիկները ուրիշ ժողովրդի կտրվեն, և քո աչքերը կտեսնեն ու ամբողջ օրը կնվաղեն նրանց համար, բայց քո ձեռքում ուժ չի լինի։ |
Ահա մեր հայրերը սրակոտոր եղան, իսկ ձեր տղաներն ու աղջիկները և կանայք գերության մեջ են մի երկրում, որ իրենցը չէ, որտեղ էլ գտնվում են այժմ։
փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։
Թող ամաչեն և ամոթահար լինեն Հոգիս հետապնդողները, Թող հետ դառնան և ամաչեն Իմ դեմ չար խորհողները։
Ճչում էի ծիծեռնակի պես և աղավնու նման մնչում, որովհետև աչքերս տկարացան նայելուց դեպի երկնքի բարձունքը՝ դեպի Տերը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցավերը,
Արդար է Տերը, ես դառնացրի նրան։ Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսե՛ք այս և տեսե՛ք իմ ցավերը. իմ օրիորդներն ու երիտասարդները քշվեցին գերության։
Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լույսը խավարեց, որովայնս տակնուվրա եղավ, փառքս հողին հավասարվեց, քանզի քաղաքի բոլոր փողոցներում մեռնում են ծծկեր մանուկները։
Տերն իր երեսը շրջել է նրանցից և այլևս չի նայելու նրանց։ Քահանաները չլսեցին ծերերին, նրանց որդիների նկատմամբ անողորմ եղան։ Աչքներս պահած՝ նայում էինք այն ազգերին, որոնք մեզ չէին կարող փրկել։
Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. չէ՞ որ այն օրը, երբ նրանցից վերցնեմ իրենց զորությունը, հպարտությունն ու պարծանքը, նրանց աչքի համար ցանկալին, իրենց հոգիների հպարտությունը, նրանց տղաներին ու աղջիկներին,
Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։
Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։
Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորա՜ր, Քամովսի ժողովուրդ։ Նրանց որդիները փախուստի մատնվեցին, նրանց դուստրերը գերի ընկան ամորհացիների թագավորի ձեռքը։
Անիծյալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը։
Քո արջառը կմորթվի քո առջև, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կգողանան քեզանից, և դու այն հետ չես ստանա։ Քո ոչխարը կմատնվի քո թշնամու ձեռքը, և ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ։
Այդ ազգերի մեջ էլ հանգստություն չի տա քեզ, և քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենա։ Այնտեղ նա քեզ կտա տխուր սիրտ, արտասվաթոր աչքեր ու հյուծված հոգի։