Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 28:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

41 Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քեզ չեն մնա, որովհետև գերության կմատնվեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

41 Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քոնը չեն լինի, այլ գերության կգնան։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 28:41
8 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու քաջամարտիկներին՝ տասը հազար հոգի, գերեվարեց, բոլոր հյուսներին ու դարբիններին տարավ։ Երկրի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։


Իսրայելացիները Հուդայի երկրի իրենց եղբայրներից գերեվարեցին երեք հարյուր հազար կին, տղաներ ու աղջիկներ և բազում ավար առնելով նրանցից՝ տարան Սամարիա։


Իմ ընտրյալներն այլևս զուր տեղը չպիտի չարչարվեն և անեծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետև նրանք իրենց զավակների հետ Աստծուց օրհնված սերունդ են։


Արդար է Տերը, ես դառնացրի նրան։ Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսե՛ք այս և տեսե՛ք իմ ցավերը. իմ օրիորդներն ու երիտասարդները քշվեցին գերության։


Նրան նեղողները կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախության մեջ են, քանի որ Տերը խոնարհեցրեց նրան նրա բազմաթիվ ամբարշտությունների համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշվեցին։


Ածիլվի՛ր և կտրի՛ր մազերդ քո փափկասուն որդիների համար, լայնացրո՛ւ մազերիդ կտրվածքն արծվի պես, քանի որ գերեվարվեցին քեզնից։


Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կմատնվեն. դու կկոցած աչքերով կնայես նրանց, և քո ձեռքը չի հասնի նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ