Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։
Բ ՕՐԵՆՔ 19:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նկատի առնելով ճանապարհները՝ երեքի կբաժանես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ բաժին տված երկիրը, որպեսզի այդ քաղաքները ապաստան լինեն մարդասպանություն կատարած մարդկանց համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ համար ճանապարհ կպատրաստես և երեքի կբաժանես քո Տեր Աստծու քեզ տված ժառանգության երկիրը, որտեղ մեկական քաղաք լինի, որպեսզի ամեն մարդասպան այնտեղ փախչի։ |
Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։
Նրանք պիտի ասեն. “Նրա առաջ բացե՛ք ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրե՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»։
Նե՛րս մտեք իմ դռներով, պատրաստե՛ք ճանապարհները, շտկե՛ք շավիղները, ճամփա՛ բացեք իմ ժողովրդի համար, ճանապարհը մաքրեք քարերից և դրոշա՛կ բարձրացրեք՝ որպես նշան ազգերի մեջ։
Այնտեղ թող փախչեն ու փրկվեն այն մարդասպանները, որոնք սպանել են ակամա և երբեք թշնամություն չեն ունեցել սպանվողի նկատմամբ։
«Երբ մտնես այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն, երբ ժառանգես այն ու բնակվես այնտեղ,
Տերը ձեր ասած խոսքերի համար բարկացավ ինձ վրա և երդվեց, որ ես չեմ անցնի Հորդանանը և չեմ մտնի այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալիս է քեզ իբրև ժառանգություն։