Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 19:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Այնտեղ թող փախչեն ու փրկվեն այն մարդասպանները, որոնք սպանել են ակամա և երբեք թշնամություն չեն ունեցել սպանվողի նկատմամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Այս է ողջ մնալու համար այնտեղ փախչող մարդասպանի մասին օրենքը. նա, ով զարկի և ակամա սպանի իր մերձավորին՝ առանց նախապես թշնամություն ունենալու նրա նկատմամբ.

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 19:4
12 Խաչաձեւ Հղումներ  

Նկատեց նաև, որ Լաբանի վերաբերմունքն իր նկատմամբ նույնը չէ, ինչ առաջ էր։


Կինն ասաց. «Թող արքան հիշի Տիրոջը՝ իր Աստծուն, որ չշատանան վրեժի համար արյուն թափողները և իմ որդուն չսպանեն»։ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը. քո որդու գլխից մի մազ անգամ գետնին չի ընկնի»։


Անցյալում, մինչ Սավուղն արքա էր, դու էիր հովվություն անում Իսրայելին։ Եվ Տերը՝ քո Աստվածը, քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելի իմ ժողովրդին, դու պիտի լինես Իսրայելի առաջնորդը”»։


Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։


Այդ քաղաքները ձեզ համար սպանվածի ազգականի վրեժխնդրությունից փրկվելու համար ապաստան թող լինեն։ Սպանողը թող մահվան չդատապարտվի, մինչև ժողովրդի դատաստանի առջև չկանգնի։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Նկատի առնելով ճանապարհները՝ երեքի կբաժանես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ բաժին տված երկիրը, որպեսզի այդ քաղաքները ապաստան լինեն մարդասպանություն կատարած մարդկանց համար։


Ինչպես օրինակ՝ նա, ով իր մերձավորի հետ մայրու անտառ է մտնում՝ ծառ կտրելու, և փայտ կտրելու համար բարձրացնում է կացինը, և կացնի գլուխը թռչում է և դիպչում ընկերոջը, ու սա մահանում է, նա թող փախչի, ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը և փրկվի։


Այնպես չլինի, որ սպանվածի արյունակից հարազատը, որի սիրտը այրվում է, սպանողին հետապնդի և ճանապարհի հեռու լինելու պատճառով հասնի ու սպանի նրան, ով մահվան դատապարտվելու ենթակա չէր, որովհետև նախապես սպանվածի նկատմամբ թշնամություն չէր ունեցել։


որպեսզի այնտեղ ապաստանելով՝ փրկվի այն մարդասպանը, որ թեև սպանել է իր մերձավորին, սակայն ակամայից, և որին չէր ատում նախապես։


որպեսզի իմանաք այն ճանապարհը, որով պիտի գնաք, որովհետև երբեք այդ ճանապարհով չեք անցել։ Բայց ձեր և նրանց միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն պիտի լինի։ Կանգնե՛ք և մի՛ մոտեցեք տապանակին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ