Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 4:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Տերը ձեր ասած խոսքերի համար բարկացավ ինձ վրա և երդվեց, որ ես չեմ անցնի Հորդանանը և չեմ մտնի այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալիս է քեզ իբրև ժառանգություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Տերը ձեր պատճառով բարկացավ ինձ վրա և երդվեց, որ Հորդանանից չանցնեմ և չմտնեմ այն լավ երկիրը, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև ժառանգություն։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 4:21
13 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհավատացիք, որ ցույց տաք իմ սրբությունն Իսրայելի որդիների առջև, ուստի դուք այդ ժողովրդին չեք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տվել»։


Եվ Տերը, ձեր պատճառով բարկանալով ինձ վրա, ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ,


Այդ պատճառով էլ մինչև այսօր չհասաք հանգստի ու ժառանգության այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է մեզ։


Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և Տերը՝ քո Աստվածը, օրհնելու է քեզ այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, որպեսզի այն տիրես իբրև ժառանգություն։


որպեսզի անմեղ արյուն չթափվի այն երկրում, որը Տերը՝ Աստված, տալու է քեզ իբրև ժառանգություն, և քո մեջ արյան պարտական մեկը չլինի։


Նկատի առնելով ճանապարհները՝ երեքի կբաժանես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ բաժին տված երկիրը, որպեսզի այդ քաղաքները ապաստան լինեն մարդասպանություն կատարած մարդկանց համար։


այլ այն ազգերի քաղաքներից, որոնք նույնպես Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն։ Դրանցից ոչ մեկում կենդանի շունչ չթողնեք,


ապա նրա մարմինը ծառի վրա թող չմնա. նույն օրն իսկ կթաղեք նրան, որովհետև Աստծուց անիծված է նա, ով կախված է ծառից։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն»։


ապա առաջին ամուսինը, որ արձակեց նրան, իրավունք չունի նրան նորից կնության առնելու, որովհետև համարվում է պիղծ, մերժելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ իբրև ժառանգություն»։


«Երբ մտնես այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն, երբ ժառանգես այն ու բնակվես այնտեղ,


Տերը ձեր պատճառով անտեսեց ու չլսեց ինձ։ Տերն ինձ ասաց. “Բավական է, այլևս ինձ հետ այդ մասին չխոսես։


Ապա նրանց ասաց. «Այսօր ես հարյուր քսան տարեկան եմ, այլևս չեմ կարող ելնել ու մտնել։ Որովհետև Տերն ինձ ասել է՝ “Հորդանան գետը չես անցնի”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ