Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 12:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դեռ պետք է անցնեք Հորդանան գետը, որպեսզի բնակվեք այն երկրում, որ Տերը՝ մեր Աստվածը, իբրև ժառանգություն տալու է ձեզ։ Այնտեղ ձեր շուրջը գտնվող բոլոր թշնամիներից նա ձեզ կապահովի հանգստով, ու դուք կապրեք ապահով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց երբ դուք անցնեք Հորդանան գետը և բնակվեք այն երկրում, որ ձեր Տեր Աստվածը ժառանգել կտա ձեզ, նա ձեզ հանգստություն կտա ձեր շուրջը գտնվող բոլոր թշնամիներից, և դուք կապրեք ապահով։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 12:10
27 Խաչաձեւ Հղումներ  

«Օրհնյա՜լ է Տերն այսօր, որն իր խոստման համաձայն հանգիստ տվեց իր ժողովրդին՝ Իսրայելին։ Իր ծառայի՝ Մովսեսի միջոցով խոստացած բոլոր բարի խոսքերից ոչ մի բան պակաս չի մնացել։


«Չէ՞ որ Տերը ձեզ հետ է և ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է հանձնել այս երկրի բնակիչներին, և այս երկիրը հնազանդվել է Տիրոջն ու նրա ժողովրդին։


Եվ ուրախություն տվեցիր մեր սրտերին։ Նրանց հագեցրիր ցորենի, գինու և ձիթենու արդյունքով։


Եվ Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առջևից և քեզ տեղավորեմ»։


Իսկ ով ինձ լսի, նա կապրի ապահովությամբ և անվախ կհանդարտվի ամենայն չարիքից։


Նրա ժամանակ փրկվելու է Հուդան, Իսրայելը հույսով է ապրելու։ Եվ նրա անունը, որով կոչելու է նրան Տերը, այս է՝ Հովսեդեկ, այսինքն՝ մարգարեների մեջ մեր արդարությունը։


«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,


ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։


Այնտեղ ապրելու են ապահով. տներ են շինելու և այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր ամեն կողմից նրանց անարգեցին։ Ու կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված՝ նրանց հայրերի Աստվածը»։


Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։


ու այլևս նրանք ավար չեն դառնալու ազգերի մեջ, այլևս երկրի գազանները նրանց չեն ուտելու։ Ապրելու են ապահով։ Ոչ ոք չի լինելու, որ նրանց սարսափեցնի։


և ասելու ես. “Վեր կենամ բարգավաճ երկրի դեմ, հասնեմ նրանց վրա, ովքեր հանդարտության ու անհոգության մեջ են, ապրում են խաղաղաղության մեջ, բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են այն երկրում, որ ո՛չ պարիսպներ ունի, ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ,


Թող պատրաստվի, որ բազում օրեր հետո, երբ գա ժամանակների վախճանը, հասնի սրից ապահով երկիրը՝ շատ ազգերից հավաքվելով Իսրայելի երկրում, որ ամբողջովին ավերակ է դարձել։ Նույն ազգերից հավաքվելով՝ բոլորն էլ խաղաղությամբ են ապրելու։


Դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և ժառանգելու այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ որպես ժառանգություն հավիտյան։ Ժառանգե՛ք այն և բնակվե՛ք նրա մեջ։


Բարձրացի՛ր Կոփածո [𝕸 Պիսգա] լեռան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հյուսիսի, հարավի ու արևելքի ուղղությամբ, աչքերովդ տե՛ս, որովհետև Հորդանան գետի այն կողմը չես անցնելու։


Բենիամինի մասին ասաց. «Տիրոջ սիրելին ապահով թող ապրի. Աստված նրան հովանի թող լինի ամեն օր, և Նա նրա ուսերին կհանգստանա»։


Իսրայելը թող բնակվի ապահով ու առանձին, Հակոբի աղբյուրը թող հոսի առանձին դեպի ցորենի ու գինու երկիրը, իսկ երկինքը նրա համար ցողի շտեմարան թող լինի։


Արդ, ես ահա մեռնում եմ այս երկրում և չեմ անցնում Հորդանանը։ Սակայն դուք պիտի անցնեք ու ժառանգեք այդ բարեբեր երկիրը։


«Լսի՛ր, Իսրայե՜լ։ Այսօր դու անցնում ես Հորդանան գետից այն կողմ՝ մտնելու ու ժառանգելու քեզանից մեծ ու հզոր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչև երկինք հասնող պարիսպներով քաղաքներ,


Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և Հեսուն այն որպես ժառանգություն բաժիններով տվեց Իսրայելին, ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը դադարեց պատերազմելուց։


Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում Իսրայելի որդիներին ժառանգություն տվեցին Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետական իշխանները։


Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջ՝ ցամաքի վրա։ Եվ Իսրայելի բոլոր որդիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը։


Իսրայելի որդիների առջևն անցան նաև Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղի որդիները, սպառազինված, ինչպես նրանց պատվիրել էր Մովսեսը։


Սամուելը մի վեմ վերցրեց ու կանգնեցրեց Մասեփայի ու Սենի միջև և այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «օգնական վեմ»՝ ասելով. «Մինչև այստեղ Տերը օգնեց մեզ»։