Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:56 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

56 «Օրհնյա՜լ է Տերն այսօր, որն իր խոստման համաձայն հանգիստ տվեց իր ժողովրդին՝ Իսրայելին։ Իր ծառայի՝ Մովսեսի միջոցով խոստացած բոլոր բարի խոսքերից ոչ մի բան պակաս չի մնացել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

56 «Օրհնյա՜լ լինի Տերը, որ հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին իր բոլոր ասածների պես, և բոլորովին բան չի պակասել բոլոր այն բարի բաներից, ինչ նա խոստացել էր իր ծառա Մովսեսի միջոցով։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:56
15 Խաչաձեւ Հղումներ  

Երկինքը և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։


Սամուելը մեծացավ, Տերը նրա հետ էր, և Նրա ասած խոսքերից ոչ մեկը գետնին չմնաց։


Դեռ պետք է անցնեք Հորդանան գետը, որպեսզի բնակվեք այն երկրում, որ Տերը՝ մեր Աստվածը, իբրև ժառանգություն տալու է ձեզ։ Այնտեղ ձեր շուրջը գտնվող բոլոր թշնամիներից նա ձեզ կապահովի հանգստով, ու դուք կապրեք ապահով։


մինչև որ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորի ձեր եղբայրներին, ինչպես որ ձեզ արեց, որպեսզի նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է նրանց Հորդանան գետի այն կողմում։ Այն ժամանակ կվերադառնաք յուրաքանչյուրդ իր ժառանգությունը, որ տվեցի ձեզ”։


քանզի երկիրը խաղաղվել էր, և այն տարիներին պատերազմ չկար նրա դեմ, որովհետև Տերը նրան հանգստություն էր պարգևել։


Որպեսզի Աքաաբի մասին Տիրոջ ասած խոսքն իրականանա, Տերը կատարեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով»։


Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։


Եվ Հոթորն ասաց. «Օրհնյա՜լ է Տերը, որ փրկեց սրանց եգիպտացիների ձեռքից ու փարավոնի ձեռքից, օրհնյա՜լ է Տերը, որ փրկեց ժողովրդին եգիպտացիների ձեռքի տակից։


Օրհնյա՜լ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից»։ Ողջ ժողովուրդն ասաց՝ Ամեն։ Եվ նրանք օրհնաբանեցին Տիրոջը։


Ահա դու մի որդի կունենաս, որը հանգիստ մարդ կլինի։ Ես նրան հանգստություն եմ տալու շրջակա բոլոր թշնամիներից, նրա անունը Սողոմոն կլինի, և ես խաղաղություն ու հանգստություն եմ տալու Իսրայելին նրա օրերում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ