Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 34:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 ու այլևս նրանք ավար չեն դառնալու ազգերի մեջ, այլևս երկրի գազանները նրանց չեն ուտելու։ Ապրելու են ապահով։ Ոչ ոք չի լինելու, որ նրանց սարսափեցնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Եվ այլևս ազգերին ավար չեն լինելու, երկրի գազանները նրանց չեն ուտելու. ապահով կբնակվեն, նրանց վախեցնող չի լինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 34:28
16 Խաչաձեւ Հղումներ  

Անդորր կգտնես, և ոչ ոք չի պատերազմի քեզ հետ։ Շատերը շուռ կգան ու քո հաճությունը կփնտրեն.


Եվ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանան հարստության մեջ։


Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։


«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,


Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, դու մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, քանզի ես ահա փրկելու եմ քեզ հեռաստանից, իսկ քո սերունդը՝ նրանց գերությունից։ Պիտի վերադառնա Հակոբը, դադար պիտի առնի ու ննջի, և չի լինելու որևէ մեկը, որ լլկի նրան։


Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։


Նրանց համար խաղաղության տունկ եմ աճեցնելու, ու երկրի վրա նրանք այլևս սովից չեն հյուծվելու և ոչ էլ նախատինք են կրելու ազգերի կողմից։


Իմ հոտերը ցրիվ են եկել, քանի որ հովիվներ չունեին, և անապատի գազաններին կեր են դարձել։


“Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը՝ Աստված.- քանի որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվներն իմ հոտերը չփնտրեցին, հովիվներն իրենք իրենց մասին հոգ տարան և իմ հոտերը չարածեցրին”,-


Եվ ձեզ վրա ազգերի անարգանքն այլևս չի լինելու, ժողովուրդներից այլևս նախատինք չեք կրելու, և ձեր ազգն այլևս անզավակ չի մնալու”»,- ասում է Տերը՝ Աստված։


դրա համար, ո՛վ լեռներ Իսրայելի, լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները”։ Ամենակալ Տերը՝ Աստված, այսպես է ասում լեռներին ու բլուրներին, անդունդներին ու ձորերին, ամայացած ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավեր են դարձել ու ոտնակոխ եղել ազգերի կողմից, որոնք մնացել են ձեր շուրջը,-


Եվ ստացած կլինեն իրենց անարգանքն ու կատարած անիրավությունների պատիժը, երբ նրանց բնակեցնեմ իրենց երկրում խաղաղությամբ, և ոչ ոք նրանց չի ահաբեկի,


Կթռչեն կգան Եգիպտոսից թռչունի պես, և աղավնիների պես՝ ասորեստանցիների երկրից, և կպատսպարեմ նրանց իրենց տներում»,- ասում է Տերը։


Եվ նրանց կտնկեմ իրենց երկրում, և այլևս չեն վտարվի իրենց երկրից, որ ես տվեցի նրանց»,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված։


Իսրայելի մնացորդները. ո՛չ անիրավություն կանեն, ո՛չ սնոտի բաներ կխոսեն, ո՛չ էլ նրանց բերանում նենգավոր լեզու կգտնվի, որովհետև նրանք կարածեն և կմակաղեն, և չի լինի մեկը, որ վախեցնի նրանց»։


այլ խաղաղություն ցույց կտամ։ Այգին կտա իր պտուղը, հողը կտա իր բերքը, երկինքը կտա իր ցողը, և այդ ամենը ժառանգություն կտամ իմ ժողովրդի մնացորդներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ