Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 4:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Արդ, ես ահա մեռնում եմ այս երկրում և չեմ անցնում Հորդանանը։ Սակայն դուք պիտի անցնեք ու ժառանգեք այդ բարեբեր երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Ուստի ես կմեռնեմ այս երկրում և Հորդանանից չեմ անցնի, բայց դուք կանցնեք և կժառանգեք այդ լավ երկիրը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 4:22
11 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, թող անցնեմ, տեսնեմ բարեբեր երկիրը, որ գտնվում է Հորդանան գետից այն կողմ, սքանչելի լեռներն ու Անդրլիբանանը”։


Բարձրացի՛ր Կոփածո [𝕸 Պիսգա] լեռան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հյուսիսի, հարավի ու արևելքի ուղղությամբ, աչքերովդ տե՛ս, որովհետև Հորդանան գետի այն կողմը չես անցնելու։


Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից. դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։


Կտեսնես այն, և դու նույնպես կմիանաս քո նախնիներին, ինչպես քո եղբայր Ահարոնը միացավ Հովր լեռան վրա,


որովհետև Սին անապատում ոտնակոխ արեցիք իմ պատգամները, երբ ժողովուրդը հակառակվեց ինձ, և դուք նրա ներկայությամբ չփառաբանեցիք ինձ, երբ ջուր հանեցիք»։ Խոսքը վերաբերում էր Սին անապատի Հակառակության ջրին։


Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցան քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին և կանգնե՛ք Վկայության խորանի դռանը, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին դեպի Վկայության խորանը և կանգնեցին Վկայության խորանի դռանը։


«Իսրայելի որդիների վրեժն ա՛ռ մադիանացիներից և դրանից հետո միացի՛ր քո նախնիներին»։


Եվ Տերը, ձեր պատճառով բարկանալով ինձ վրա, ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ