Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Լսի՛ր, Իսրայե՜լ։ Այսօր դու անցնում ես Հորդանան գետից այն կողմ՝ մտնելու ու ժառանգելու քեզանից մեծ ու հզոր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչև երկինք հասնող պարիսպներով քաղաքներ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Լսի՛ր, Իսրայե՛լ, այսօր դու անցնում ես Հորդանան գետը, որպեսզի գնաս ու տիրանաս քեզանից մեծ և հզոր ազգերի, մինչև երկինք հասնող պարսպապատ մեծ քաղաքների,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:1
24 Խաչաձեւ Հղումներ  

Դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և ժառանգելու այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ որպես ժառանգություն հավիտյան։ Ժառանգե՛ք այն և բնակվե՛ք նրա մեջ։


քո առաջ ոչնչացնելու քեզանից մեծ և հզոր ազգերի, տանելու քեզ ու իբրև սեփականություն քեզ տալու նրանց երկիրը, ինչպես որ ունես այսօր։


Արդ, ո՞ւր ելնենք”։ Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերը՝ ասելով. “Այդ ազգը մեծ է, բազմանդամ ու մեզանից հզոր, նրանց քաղաքները մեծ են ու մինչև երկինք հասնող պարիսպներ ունեն։ Նաև հսկաների որդիներ տեսանք այնտեղ”։


“Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օրից հետո դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և տիրելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն”»։


ապա Տերը ձեր առջևից կհեռացնի այդ բոլոր ազգերին, և դուք կնվաճեք ձեզանից մեծ ու հզոր ազգերի։


«Երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, ուր պիտի մտնես՝ այն ժառանգելու, և քո առջևից հալածի մեծ ու բազմաթիվ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզոր յոթ ազգերին,


Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Տերը՝ մեր Աստվածը, այս երկիրը ձեզ տվեց որպես ժառանգություն։ Ձեզանից բոլոր կռվողները թող սպառազինվեն ու անցնեն իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ։


Ժողովուրդը Հորդանան գետից դուրս եկավ առաջին ամսի տասներորդ օրը։ Իսրայելի որդիները բանակեցին Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։


և նրանց ասաց. «Իմ աչքի առաջ մոտեցե՛ք Տիրոջը հանդիման՝ Հորդանան գետի մեջտեղում, և ամեն մեկդ այնտեղից Իսրայելի ցեղերի թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին,


վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։


Երբ ժողովուրդը հեռացավ իր վրաններից՝ Հորդանան գետն անցնելու համար, քահանաները տարան Տիրոջ Ուխտի տապանակը ողջ ժողովրդի առաջից։


Հեսուն խոսեց նաև քահանաների հետ ու ասաց. «Տիրոջ Ուխտի տապանակը վերցրե՛ք և գնացե՛ք ժողովրդի առջևից»։ Քահանաները վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։


Այն օրը, երբ անցնեք Հորդանան գետը և մտնեք այն երկիրը, որ Տերը՝ ձեր Աստվածը, տալու է ձեզ, այնտեղ մեծամեծ քարեր կկանգնեցնեք ու ծեփով կծեփեք դրանք։


Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։


Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։


«Եվ երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, որ երդվեց տալ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և քեզ տա մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել,


Իսկ ժողովուրդը, տեսնելով, որ լեռից Մովսեսի իջնելն ուշացավ, հավաքվեց Ահարոնի մոտ ու ասաց նրան. «Վե՛ր կաց և մեզ համար աստվածնե՛ր ստեղծիր, որ առաջնորդեն մեզ, որովհետև չգիտենք, թե ի՛նչ եղավ այն մարդը՝ Մովսեսը, որ մեզ Եգիպտոսից դուրս հանեց»։


«Դիմի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Ահա դուք Հորդանանով անցնում եք դեպի քանանացիների երկիրը։


«Եվ այժմ, Իսրայե՜լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր ուսուցանում եմ քեզ, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալիս է ձեզ։


մինչև որ Տերը՝ ձեր Աստվածը, ձեր եղբայրներին էլ տեղավորի, ինչպես որ ձեզ տեղավորեց, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է նրանց։ Ապա յուրաքանչյուրդ հե՛տ կդառնաք ձեր ժառանգության երկիրը և կժառանգե՛ք այն, որը ձեզ տվեց Մովսեսը՝ Տիրոջ ծառան, Հորդանան գետի արևելյան կողմում”»։


Այժմ խնդրում եմ քեզնից ինձ տալ այն լեռը, ինչպես որ Տերն ասաց այն օրը։ Դու ինքդ այս բանը լսեցիր այն օրը։ Հիմա այնտեղ Ենակի որդիներն են, և նրանց քաղաքներն ամրացված են ու մեծ։ Արդ եթե Տերն ինձ հետ է, կբնաջնջեմ նրանց, ինչպես Տերն ինձ ասաց»։


Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից, որի հասակը մայրու բարձրություն ուներ, և հզոր էր կաղնու պես. վերացրի նրա պտուղը՝ վերևից, և նրա արմատները՝ ներքևից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ