Այն ժամանակ նրան ասաց. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես։ Արդյոք կերա՞ր այն ծառից, միայն որի՛ց պատվիրել էի քեզ չուտել»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Հուդային ընկճել էր Հուդայի արքա Աքազի պատճառով, որն ապստամբելով հեռացել էր Տիրոջից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Տերը նկուն էր դարձրել Հուդան Իսրայելի թագավոր Աքազի պատճառով, որը անօրինություն էր գործել Հուդայում և ապստամբել Տիրոջ դեմ։ |
Այն ժամանակ նրան ասաց. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես։ Արդյոք կերա՞ր այն ծառից, միայն որի՛ց պատվիրել էի քեզ չուտել»։
Երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են։ Թզենու տերևներ կարելով՝ իրենց համար գոգնոցներ պատրաստեցին։
Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։
Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայելը տակնուվրա անողը, այլ դու և քո հոր տունը, որ, լքելով Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնացել եք Բահաղի կուռքերին հարողների հետևից։
Նրա եղբայրները՝ Հովսափատի որդիները, վեցն էին՝ Եզրիա, Եել, Զաքարիա, Միսայել, Սափատիա և Ազարիա։ Սրանք բոլորը Հուդայի արքա Հովսափատի որդիներն էին։
Երբ Աքազը թագավոր դարձավ, քսան տարեկան էր։ Նա տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա իր նախահայր Դավթի նման ուղիղ ընթացք չունեցավ Տիրոջ առաջ։
Նա խունկ էր ծխում պաշտամունքի բարձունքներում, տանիքների վրա և ամեն մի սաղարթավոր ծառի տակ։
Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, որ չարիք գործեն առավել, քան այն բոլոր ազգերը, որոնց վերացրել էր Տերը իսրայելացիների առջևից։
Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը հանցանքի մեջ է ընկել, որովհետև Ահարոնը նրանց մղել է դրան՝ ի չարախնդություն իրենց թշնամիների։
Եփրեմը զրկեց իր ոսոխին և ոտնակոխ արեց արդարությունը, քանի որ սկսեց սնոտի բաների հետևից գնալ։
և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։
«Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։