Եղամի որդի Եղեայի որդի Հեքոնիան պատասխան տվեց և ասաց Եզրասին. «Մենք մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և այս երկրի այլազգիներից կին առանք, և այսօր այս անօրենություններն Իսրայելի մեջ են։
իր հանցանքի թողության համար իր հոտից նա քահանային թող բերի մեկ արծաթ արժողությամբ արատ չունեցող մի խոյ, որով քահանան թող քավի անգիտակցաբար գործած նրա մեղքը, և թողություն տա նրան,
Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։