Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Այլազգիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրային ու հարավային քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այելոնը, Գադերովթը, Սոկքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամեզերն ու նրա գյուղերը և բնակվել այնտեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Փղշտացիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրի և հարավային կողմի քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այեղոնը, Գադերոթը, Սոքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամզոն ու նրա գյուղերը և բնակվել էին այնտեղ,

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:18
13 Խաչաձեւ Հղումներ  

քանի դեռ չարագործություններդ չէին բացահայտվել, ինչպես այժմ, որ Ասորիքի ու նրա շուրջը գտնվող բոլոր այլազգիների դուստրերի կողմից նախատվում ես բոլոր կողմերից,


Արդ, ես իմ ձեռքը երկարելու եմ քո դեմ և քո իրավունքն եմ վերացնելու, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից։ Ամբարշտություն արեցիր


Սարաան, Եաղոնը և Քեբրոնը՝ պարսպապատ քաղաքներ Հուդայում ու Բենիամինի երկրում։


Հետևե՛ք և տեսե՛ք. եթե դեպի իր սահմանը՝ Բեթսամյուս է գնում, ուրեմն իմացե՛ք, որ նա է մեզ այս մեծամեծ չարիքները հասցրել, իսկ եթե՝ ոչ, ապա նրա ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։


Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսավ, որը հաճելի թվաց նրան։


Լեռնավայրերում՝ Սափիրը, Հեթերը, Սոկքովթը,


Գադերովթը, Բեթղագոնը, Նովման, Մակեդդան՝ տասնվեց քաղաքներ և նրանց ավանները։


Ապա Բաաղից շրջվում է Ասարեսի ծովակողմը, դեպի Սեիր լեռը, հյուսիսից անցնում է Հարիմ քաղաքի հետևով, այսինքն՝ Քասղոնով, իջնում է Արեգ քաղաքն ու անցնում հարավ։


Այլազգիներն իրենց զորքը հավաքեցին, որ պատերազմեն։ Նրանք հավաքվեցին Հուդայի երկրի Սոկքով վայրում և բանակեցին Սոկքովի ու Ափեսդոմի Ազեկա բնակավայրի միջև։


այլազգիներին քշեց մինչև Գազա և նրա սահմանները, պահապանների աշտարակներից մինչև պարսպապատ քաղաքները։


Ժողովուրդը դարձի չեկավ, մինչև հարվածի չենթարկվեց։ Զորությունների Տիրոջը փնտրող չգտնվեց։


Բեթսուրը, Սոկքովը, Օդողամը,


Փղշտացիների դեմ։ «Այդ մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ այլազգիները ոխ պահեցին, զայրույթով ու չարախնդությամբ վրեժխնդրություն գրգռեցին՝ իսպառ ոչնչացնելու,-


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ