Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Նրա եղբայրները՝ Հովսափատի որդիները, վեցն էին՝ Եզրիա, Եել, Զաքարիա, Միսայել, Սափատիա և Ազարիա։ Սրանք բոլորը Հուդայի արքա Հովսափատի որդիներն էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Սրա եղբայրները՝ Հոսափատի որդիներն էին՝ Ազարիա, Հեքիել, Զաքարիա, Ազարիու, Միքայել և Սափատիա։ Սրանք բոլորը Իսրայելի թագավոր Հոսափատի որդիներն էին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Նա հավաքեց քահանաներին ու ղևտացիներին և ասաց նրանց. «Ելեք գնացե՛ք Հուդայի քաղաքները և ամբողջ Իսրայելից արծա՛թ հավաքեք Տիրոջ տունը տարեցտարի նորոգելու համար։ Շտապե՛ք կատարել»։ Սակայն ղևտացիները չշտապեցին։


Նրանք շրջեցին Հուդայում, Հուդայի բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին ու Իսրայելի տոհմերի իշխաններին և եկան Երուսաղեմ։


Իսրայելի իշխաններն ու արքան ամաչեցին և ասացին. «Արդար է Տերը»։


Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման Զատիկ երբեք չէր եղել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի Զատիկ չէին արել, ինչպես արեց Հովսիան. քահանաներն ու ղևտացիները, ամբողջ Հուդան ու այնտեղ գտնվող Իսրայելը և Երուսաղեմի բնակիչները։


Մանասեի մնացած գործերը, առ Աստված նրա աղոթքը և տեսանողների խոսքերը, որ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով հաղորդել էին նրան, ահա գրի են առնված Իսրայելի թագավորների գրքում։


Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում, քանի որ նրան թագավորների գերեզմանոցում չթաղեցին։ Նրա փոխարեն թագավորեց Եզեկիան։


ասաց. «Ես պիտի հարեմ Դամասկոսի աստվածներին», թեև պարտվել էր նրանցից։ Ապա ավելացրեց. «Քանի որ Ասորիքի թագավորի աստվածներն են զորացնում նրանց, այսուհետև նրա՛նց զոհեր կմատուցեմ, և նրանք ինձ կօգնեն»։ Սակայն այդ աստվածները նրա ու ամբողջ Իսրայելի համար խոչընդոտ դարձան։


Տերը Հուդային ընկճել էր Հուդայի արքա Աքազի պատճառով, որն ապստամբելով հեռացել էր Տիրոջից։


Երբ վախճանվեց, նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, քանզի նա բարիք էր գործել Իսրայելի, Աստծու և նրա տան համար։


Հովրամը, ստանձնելով թագավորությունը, հզորացավ ու սրակոտոր արեց իր բոլոր եղբայրներին, նաև Իսրայելի մի շարք իշխանների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ