Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երբ Աքազը թագավոր դարձավ, քսան տարեկան էր։ Նա տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա իր նախահայր Դավթի նման ուղիղ ընթացք չունեցավ Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Աքազը քսան տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ինչպես որ իր հայր Դավիթն արեց։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Ամոզի որդի Եսայու տեսիլքը Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ, երբ Հուդայում թագավորում էին Ոզիան, Հովաթամը, Աքազը և Եզեկիան։


նրա որդին՝ Աքազ, նրա որդին՝ Եզեկիա, նրա որդին՝ Մանասե,


Ոզիայից ծնվեց Հովաթամը. Հովաթամից՝ Աքազը. Աքազից՝ Եզեկիան.


Տիրոջ խոսքը, որ եղավ մորստացի Միքիային Հուդայի թագավորներ Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին, որը տեսավ Սամարիայի և Երուսաղեմի համար։


Տիրոջ խոսքը, որ եղավ Երիի որդի Ովսեեին Հուդայի թագավորներ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝ Հովասի որդու ժամանակ։


Տերը Հովսափատի հետ էր, քանզի նա ընթացավ իր հոր այն ճանապարհներով, որ նա որդեգրել էր իր իշխանության սկզբում. կուռքեր չպաշտեց,


Հովաթամն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ այն ամենի համաձայն, ինչ իր հայր Ոզիասն էր արել։ Բայց Տիրոջ տաճարը չմտավ։ Իսկ ժողովուրդը դեռ շարունակում էր մեղքեր գործել։


Հովաթամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Աքազը։


Եզեկիան արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպես որ իր նախահայր Դավիթն էր արել։


Տերը Հուդային ընկճել էր Հուդայի արքա Աքազի պատճառով, որն ապստամբելով հեռացել էր Տիրոջից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ