որ տրորում է լեցուն հնձանը։ Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրույթով տրորեցի նրանց, բարկությամբ ճմլեցի նրանց և գետնին հավասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արյունաթաթախ արեցի.
Եվ կլինեն պատերազմողների պես, որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին ու ճակատամարտ կտան, որովհետև Տերը նրանց հետ է, և կամաչեն հեծյալները երիվարների վրա։
Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։
քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և նրանց փոշու տակ թաղեն։