Հեուն հանդիպեց Հուդայի Օքոզիա արքայի եղբայրներին, որոնց ասաց. «Ովքե՞ր եք դուք»։ Նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, եկել ենք արքայի ու թագուհու որդիներին ողջունելու»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, կողոպտեցին այն և տարան արքայի տան ամբողջ հարստությունը, նրա տղաներին ու աղջիկներին, և նա զրկվեց իր բոլոր որդիներից, բացի ամենակրտսեր որդուց՝ Օքոզիայից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, ներխուժեցին այնտեղ, կողոպտեցին թագավորի տանը գտնված ամբողջ հարստությունը և գերի տարան նրա որդիներին ու կանանց. նրա որդիներից ոչ մեկը չմնաց, բացի ամենափոքր որդուց՝ Հովաքազից։ |
Հեուն հանդիպեց Հուդայի Օքոզիա արքայի եղբայրներին, որոնց ասաց. «Ովքե՞ր եք դուք»։ Նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, եկել ենք արքայի ու թագուհու որդիներին ողջունելու»։
Երուսաղեմի բնակիչները Հովրամի փոխարեն գահ բարձրացրին նրա ամենակրտսեր որդուն՝ Օքոզիային, քանի որ նրա բոլոր ավագ եղբայրներին սպանել էին նրանց վրա հարձակված գնդերը, որոնք արաբների և ալիմազոնացիների մոտ էին ապաստանել։ Եվ թագավոր դարձավ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան։
և նա վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները պատճառել էին իրեն Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքա Ազայելի դեմ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսակցության, որովհետև նա հիվանդ էր։
Չէ՞ որ Գոթողիան անօրեն էր, և նրա որդիները կործանել էին Աստծու տունը, իսկ Աստծու տան սրբությունները նվիրել Բահաղին»։
Իսրայելի արքա Հովասը Բեթսամյուսում գերի բռնեց Հուդայի արքա Հովասի որդի Ամասիային ու տարավ Երուսաղեմ։ Նա քանդեց Երուսաղեմի պարսպի մի մասը՝ Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ շուրջ երեք հարյուր կանգուն։
Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կապրի, քանի որ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկվածը, ինչպես որ ասաց Տերը, և ավետարանվածը, որոնց Տերը կկանչի իր մոտ։
Այսպես է ասում Տերը. «Գազայի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ գերեվարեցին Սողոմոնի գերիներին՝ արգելափակելով Եդովմում»։