Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ16 Եվ Տերը Հովրամի դեմ հանեց այլազգիներին և եթովպացիների հարևան արաբներին։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ16 Տերը Հովրամի դեմ գրգռեց փղշտացիների և արաբացիների ոգին, որոնք բնակվում էին եթովպացիների կողմերում։ Տես գլուխը |
Արդ, իմ տեր արքան թող լսի իր ծառայի խոսքերը. “Եթե Աստված է քեզ շարժել իմ դեմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց որդիներն են արել, Տիրոջ առջև անիծյալ լինեն նրանք, քանի որ նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգությունից”։ Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստվածների”։