Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Այսպես է ասում Տերը. «Գազայի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ գերեվարեցին Սողոմոնի գերիներին՝ արգելափակելով Եդովմում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Տերն այսպես է ասում. «Գազայի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մի ամբողջ ժողովուրդ աքսորեցին, որ հանձնեն Եդովմին։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 1:6
18 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։


Այլազգիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրային ու հարավային քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այելոնը, Գադերովթը, Սոկքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամեզերն ու նրա գյուղերը և բնակվել այնտեղ։


«Այն օրվանից, երբ հակառակվեցիր, այն օրը, երբ այլազգիները գերեվարեցին նրա զորքերը, և օտարները մտան նրա դռներով, և Երուսաղեմի վրա վիճակ էին գցում. դուք էլ նրանցից մեկի նման էիք։


Այսպես է ասում Տերը. «Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում և չհիշեցին եղբայրների ուխտը։


Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկե հետույքներից մեկը Ազովտի համար էր, մեկը՝ Գազայի, մեկը՝ Ասկաղոնի, մեկը՝ Գեթի, մեկն էլ՝ Ակկարոնի համար.


Քանի որ հավիտենական թշնամի եղար և Իսրայելի տան համար դարանակալ նստում էիր նենգությամբ, թշնամիների ձեռքով՝ սրի միջոցով, երբ նա նեղության մեջ էր, և երբ նրանց անիրավությունը հասել էր իր վախճանին,


Ասկաղոնը կտեսնի և կվախենա, Գազան սաստիկ կմորմոքի, նաև Ակկարոնը, քանի որ ամաչեց իր հանցանքների համար։ Գազայից կվերանա թագավորը, և Ակկարոնը չի բնակեցվի։


Տերն ասում է. «Դամասկոսի երեք անօրենությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ երկաթե սղոցներով կտրատում էին գաղաադացիների հղիներին»։


Տիրոջ խոսքն այլազգիների մասին՝ ուղղված Երեմիա մարգարեին, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան։


Ապա Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպպոսի հետ ու ասաց. «Վե՛ր կաց և դեպի հարավ գնա՛ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղեմից Գազա» (այդ մասում արդեն անապատն է)։


Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը։


«Կրակ կուղարկեմ Գազայի պարիսպների վրա, և կուտի նրա հիմքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ