Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 և նա վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները պատճառել էին իրեն Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքա Ազայելի դեմ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսակցության, որովհետև նա հիվանդ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Նա վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ ստացել էր Ռամայում, երբ պատերազմում էր ասորիների Ազայել թագավորի դեմ։ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ տեսնելու Աքաաբի որդի Հովրամին, որը հիվանդ էր։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:6
8 Խաչաձեւ Հղումներ  

Հովրամ արքան վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ժամանակ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսության, որովհետև նա հիվանդացել էր։


Հովրամ արքան ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ընթացքում ասորիների հասցրած վերքերից բուժվելու համար եկել էր Հեզրայել։ Հեուն ասաց. «Եթե հոգով դուք ինձ հետ եք, ապա թող ոչ ոք գաղտնի դուրս չգա քաղաքից, որ գնա այս բանը հայտնի Հեզրայելում»։


Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, կողոպտեցին այն և տարան արքայի տան ամբողջ հարստությունը, նրա տղաներին ու աղջիկներին, և նա զրկվեց իր բոլոր որդիներից, բացի ամենակրտսեր որդուց՝ Օքոզիայից։


Երուսաղեմի բնակիչները Հովրամի փոխարեն գահ բարձրացրին նրա ամենակրտսեր որդուն՝ Օքոզիային, քանի որ նրա բոլոր ավագ եղբայրներին սպանել էին նրանց վրա հարձակված գնդերը, որոնք արաբների և ալիմազոնացիների մոտ էին ապաստանել։ Եվ թագավոր դարձավ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան։


Նա առաջնորդվեց նրանց խորհուրդներով. Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ Ասորիքի արքա Ազայելի դեմ պատերազմելու։ Աղեղնավորները վիրավորեցին Հովրամին,


Տիրոջից էր, որ Հովրամի մոտ գնալը Օքոզիայի կործանումը լինի։ Երբ նա եկավ, ելավ Նամեսսիի որդի, Տիրոջից օծյալ Հեուին հանդիպելու։


Հեզրայելը, Հեկտան, Զանովաեկիմը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ