Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եկան ու այդ բանը հայտնեցին Հովսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է հարձակվում ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասան-Թամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոմանք եկան և տեղեկացրին Հոսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։ |
Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։
Նրա մեջ կանգնելու են ձկնորսներ՝ Ենգադիսից մինչև Ենգալիմ։ Ուռկանները գցելու տեղեր են լինելու. նրա ձկներն էլ մեծ ծովի ձկների պես շատ, խիստ շատ են լինելու։
Հարավային սահմանները կձգվեն Թեմանից՝ Արմավենիների քաղաքից մինչև Մարիմովթ Կադեսի ջրերը, այնտեղից ձգվելով դեպի Մեծ ծովը։ Այս կլինի հարավային սահմանը։
Գադի հարավային սահմանը՝ Թեմանից մինչև Մարիմովթ-Կադեսի ջրերը և մինչև Մեծ ծովը, կլինի երկրի հարավային սահմանը։
Սահմանագիծն այնուհետև թող ձգվի մինչև Հորդանան գետը՝ հասնելով մինչև Մեռյալ ծով։ Այդ բովանդակ երկիրն ու նրա շրջակայքը ձեզ թող պատկանեն”»։
վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։