Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 47:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Նրա մեջ կանգնելու են ձկնորսներ՝ Ենգադիսից մինչև Ենգալիմ։ Ուռկանները գցելու տեղեր են լինելու. նրա ձկներն էլ մեծ ծովի ձկների պես շատ, խիստ շատ են լինելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդից մինչև Ենեգլայիմ. ուռկաններ փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, Մեծ ծովի ձկների պես և խիստ շատ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 47:10
21 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։


Նրանց սիրտը շրջեց, որ իր ժողովրդին ատեն Եվ իր ծառաների դեմ նենգությամբ վարվեն։


Ձեր արևմտյան սահմանը թող լինի Մեծ ծովը. դա ձեր արևմտյան սահմանն է։


Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։


Գադի հարավային սահմանը՝ Թեմանից մինչև Մարիմովթ-Կադեսի ջրերը և մինչև Մեծ ծովը, կլինի երկրի հարավային սահմանը։


Սրանք են երկրի սահմանները. հյուսիսայինը սկսվելու է Մեծ ծովից և ձգվելու է դեպի արևելք՝ անցնելով Եմաթի մուտքով և Սեդադայով,


Եկան ու այդ բանը հայտնեցին Հովսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է հարձակվում ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասան-Թամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։


Ծովի մեջտեղում նա ուռկաններ գցելու տեղ է լինելու, որովհետև ե՛ս խոսեցի”,- ասում է Տերը՝ Աստված։- “Ազգերի համար նա ավար է դառնալու.


Քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն. “Այս տեղը նեղ է մեզ համար. ընդարձակի՛ր մեզ համար, որ բնակվենք”։


Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հյուսիսից և ծովից, և ոմանք՝ պարսից երկրից»։


Արդ, տեսե՛ք, որպես ժառանգություն ըստ ձեր ցեղերի ձեզ թողեցի այս մնացած ազգերին, բոլոր ազգերին, որոնց ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը, դեպի արևմուտք։


Նեբսանը, Աղահանքի քաղաքները, Ենգադիսը՝ յոթ քաղաքներ և նրանց ավանները։


Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։


Այնտեղից գնալով՝ Դավիթը բնակվեց Գադդայի կիրճերում։


Ձկնորսները տրտմելու են, գետի մեջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց և ուռկան գցողները սուգ են անելու։


Քեզ ապառաժի եմ վերածելու, ուռկաններ գցելու տեղ ես լինելու։ Այլևս չես վերաշինվելու, որովհետև ես խոսեցի»,- ասում է Ամենակալ Տերը։


Հարավային սահմանները կձգվեն Թեմանից՝ Արմավենիների քաղաքից մինչև Մարիմովթ Կադեսի ջրերը, այնտեղից ձգվելով դեպի Մեծ ծովը։ Այս կլինի հարավային սահմանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ