Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 48:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Գադի հարավային սահմանը՝ Թեմանից մինչև Մարիմովթ-Կադեսի ջրերը և մինչև Մեծ ծովը, կլինի երկրի հարավային սահմանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Գադի սահմանի կողքին հարավային կողմից մինչև հարավ սահմանը Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը, դեպի հեղեղատը, մինչև Մեծ ծովը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 48:28
12 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են երկրի սահմանները. հյուսիսայինը սկսվելու է Մեծ ծովից և ձգվելու է դեպի արևելք՝ անցնելով Եմաթի մուտքով և Սեդադայով,


Եկան ու այդ բանը հայտնեցին Հովսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է հարձակվում ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասան-Թամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։


Նրա մեջ կանգնելու են ձկնորսներ՝ Ենգադիսից մինչև Ենգալիմ։ Ուռկանները գցելու տեղեր են լինելու. նրա ձկներն էլ մեծ ծովի ձկների պես շատ, խիստ շատ են լինելու։


Այն օրը Տերն արգելք պիտի դնի գետի փոսից մինչև Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մեկ առ մեկ հավաքե՛ք իսրայելացիներին։


Թող պանծացնեն նրան ժողովուրդների հավաքույթներում, Եվ ծերերի ատյաններում օրհնեն նրան։


Եգիպտոսի դիմացի անշեն վայրից մինչև Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագավորությունները՝ գազացիներինը, ազովտացիներինը, ասկաղովնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը, ինչպես նաև խևացիներինը


ապա Ասեմովնից շրջանաձև թող դառնա դեպի եգիպտացիների ձորը և դուրս գա դեպի ծով։


Այդ աղբյուրը կոչվեց Հակառակության ջուր [𝕸 Մե-Մերիվա], որովհետև Իսրայելի որդիները գանգատվեցին Տիրոջ առջև, որը հայտնեց նրանց իր սրբությունը։


Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։


Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը,


Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ