Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Ոմանք եկան և տեղեկացրին Հոսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Եկան ու այդ բանը հայտնեցին Հովսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է հարձակվում ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասան-Թամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք բոլորը հավաքվեցին Սիդդիմի ձորում, որ Աղի ծովն է։


Եվ դարձան ու եկան Էնմասեփաթ, այսինքն՝ Հադես, կոտորեցին ամաղեկացիներին իրենց ամբողջ նահանգում, ինչպես նաև ամորհացիներին, որոնք բնակվում էին Ասասանթամարում։


Իմ սիրեկանն ինձ համար հինայի ողկույզ է Ենգեդիի այգիներում։


Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդից մինչև Ենեգլայիմ. ուռկաններ փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, Մեծ ծովի ձկների պես և խիստ շատ։


Հարավային կողմը՝ դեպի հարավ Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը. հեղեղատով մինչև Մեծ ծովը. սա է հարավային կողմի սահմանը, դեպի հարավ։


Գադի սահմանի կողքին հարավային կողմից մինչև հարավ սահմանը Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը, դեպի հեղեղատը, մինչև Մեծ ծովը։


Այս սահմանագիծը կձգվի մինչև Հորդանան գետը և կհասնի մինչև Աղի ծով։ Այս կլինի ձեր երկիրը իր շրջակա սահմաններով”»։


Նեբսան, Աղի քաղաք և Ենգադդի. վեց քաղաք և դրանց գյուղերը։


այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին և քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտի ծովը, այսինքն՝ Աղի ծովն իջնող ջրերն ամբողջովին կտրվեցին, և ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ