Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 14:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Սրանք բոլորը հավաքվեցին Աղի ձորում, որը Աղի ծովն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Սրանք բոլորը հավաքվեցին Սիդդիմի ձորում, որ Աղի ծովն է։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 14:3
9 Խաչաձեւ Հղումներ  

Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։


Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր։ Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մեջ, իսկ մյուսները փախան լեռները։


Տասներկու տարի գտնվելով Քոդողագոմորի իշխանության տակ՝ տասներեքերորդ տարում ապստամբեցին։


Սոդոմի արքան, Գոմորի արքան, Ադամայի արքան, Սեբոյիմի արքան ու Բաղակի, այսինքն՝ Սեգովրի արքան ելան և Աղի ձորում ճակատամարտ տվեցին


Այն ժամանակ Տերը երկնքից ծծումբ և հուր թափեց Սոդոմի ու Գոմորի վրա,


Սահմանագիծն այնուհետև թող ձգվի մինչև Հորդանան գետը՝ հասնելով մինչև Մեռյալ ծով։ Այդ բովանդակ երկիրն ու նրա շրջակայքը ձեզ թող պատկանեն”»։


Արաբան և Հորդանան գետը նրա սահմանն է, Քեներեթից մինչև Արաբայի ծովը՝ Աղի ծովը, որից արևելք Փասգա լեռան ստորոտն է։


վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ