Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան ընդառաջ եկավ Անանի որդի Հեու տեսանողը և Հոսափատ թագավորին ասաց. «Պե՞տք էր, որ չարին օգնեիր և Տիրոջը ատողներին սիրեիր։ Դրա համար Տերը բարկացել է քո դեմ։ |
Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։
Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Հեզաբելը, հիմարացրեց։
Նա պաշտամունքի բարձունքները չվերացրեց, որովհետև ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ ծխում մեհյաններում։
Այն ժամանակ Հուդայի Ասա արքայի մոտ եկավ Անանիա մարգարեն և ասաց նրան. «Քանի որ ապավինեցիր ասորիների արքային և ոչ թե Տիրոջը՝ քո Աստծուն, այդ պատճառով Իսրայելի արքայի զորքը փրկվեց քո ձեռքից։
Հովսափատն է՛լ ավելի շատ հարստություն ու մեծ փառք ունեցավ և խնամություն արեց Աքաաբի տան հետ։
Իսրայելի արքա Աքաաբն ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա կհարձակվե՞ս»։ Նա ասաց. «Ես ու դու նույնն ենք. և ինչպես քո զորքն է, այդպես էլ իմ զորքը կլինի քեզ հետ պատերազմում»։
Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև նա ինձ համար լավ բան չի մարգարեանում, և նրա բոլոր օրերը չարությամբ են լցված։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հովսափատն ասաց. «Թող արքան այդպես չխոսի»։
եթե իրենց քաղաքներում բնակվող ձեր եղբայրներից որևէ մեկը արյան դիմաց արյան, օրենքին ու պատվիրանին, իրավունքներին ու դատաստաններին վերաբերող գործով դիմի ձեզ, ապա բացատրե՛ք նրանց, որ չմեղանչեն Աստծու դեմ, և ո՛չ ձեր, ո՛չ էլ ձեր եղբայրների վրա բարկություն չիջնի։ Այսպես արե՛ք և չեք մեղանչի։
Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։
Նրանք լքեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծառայեցին պաշտամունքային քարե սյուներին և Աստարտի կուռքերին։ Այդ ժամանակ Աստծու բարկությունն իջավ Հուդայի ու Երուսաղեմի վրա։
որոնք, կանգնելով Ոզիաս արքայի դիմաց, ասացին նրան. «Ոզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրավունք չունես, այլ միայն քահանաները՝ Ահարոնի որդիները, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Սրբարանից դո՛ւրս ելիր, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դեմ, և սա քեզ համար փառք չի լինելու Տիրոջ՝ Աստծու կողմից»։
բայց Եզեկիան իր նկատմամբ ցույց տրված բարերարության համեմատ չհատուցեց, այլ մեծամտացավ, ուստի բարկություն իջավ նրա, Հուդայի ու Երուսաղեմի վրա։
Բազմացան նրանց հիվանդությունները, Հետո կրկին շատ շատացան։ Չպիտի մասնակցեմ նրանց արյունոտ ժողովներին, Ոչ էլ նրանց անունները պիտի հիշեմ իմ շուրթերով։
Կապրի, և արաբների ոսկին նրան կմատուցվի։ Նրա առջև աղոթքի կկանգնեն ամեն ժամ Եվ ամեն օր կօրհնեն նրան։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
Պատասխան տվեց Ամովսը և ասաց Ամասիային. «Ես ո՛չ մարգարե էի, ո՛չ էլ մարգարեի որդի, այլ հովիվ էի և թութ էի քաղում.
Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է այն մարդկանց ողջ ամբարշտության ու անիրավության վրա, որոնք ճշմարտությունն արգելում են անիրավությամբ,
Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այսպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլև հավանություն են տալիս անողներին։
Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։
և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,
որովհետև իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, և իմ թշնամիներից ես պիտի վրեժ լուծեմ։ Հատուցելու եմ նաև ինձ ատելի մարդկանց։
Տե՜ր, օրհնի՛ր նրա զորությունը և ընդունի՛ր նրա ձեռքի գործերը։ Ջարդի՛ր նրա վրա հարձակվող թշնամիների մեջքը, որպեսզի նրան ատող մարդիկ ոտքի չկանգնեն»։
Դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը, մի նախանձախնդիր Աստված, որ հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։
իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով, պատժում է առանց հապաղելու, անմիջապես փոխհատուցում է նրանց։
Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։
(Հին ժամանակներում Իսրայելի մեջ այսպես էր ասում ամեն ոք, երբ գնում էր Աստծուց հարցում անելու. «Եկե՛ք գնանք տեսանողի մոտ», որովհետև հին ժամանակներում ժողովուրդը մարգարեին տեսանող էր անվանում)։