Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ2 Նրան ընդառաջ եկավ Անանի որդի Հեու տեսանողը և Հոսափատ թագավորին ասաց. «Պե՞տք էր, որ չարին օգնեիր և Տիրոջը ատողներին սիրեիր։ Դրա համար Տերը բարկացել է քո դեմ։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ2 Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը, Տես գլուխը |
Ամեն մի դատ, որ գա ձեզ մոտ ձեր եղբայրներից, որոնք բնակվում են իրենց քաղաքներում, թե՛ արյունահեղության, թե՛ օրենքի, թե՛ պատվիրանի, թե՛ կանոնների և թե՛ իրավունքի համար լինի, զգուշացրե՛ք նրանց, որ Տիրոջ դեմ հանցանք չգործեն, որպեսզի նրա բարկությունը չիջնի ձեզ վրա և ձեր եղբայրների վրա։ Այսպե՛ս արեք և հանցավոր չեք լինի։