Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հովսափատն է՛լ ավելի շատ հարստություն ու մեծ փառք ունեցավ և խնամություն արեց Աքաաբի տան հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հոսափատը խիստ մեծ փառք ու հարստություն ունեցավ և խնամի դարձավ Աքաաբի հետ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:1
17 Խաչաձեւ Հղումներ  

Նրա թագավորությունը բարգավաճեց նրա ձեռքում. ամբողջ Հուդան Հովսափատին ընծաներ էր տալիս, և նա մեծ հարստություն ու փառք ձեռք բերեց։


նա ընթացավ Իսրայելի թագավորների ճանապարհներով. արեց այնպես, ինչպես Աքաաբի տունն էր արել, քանի որ նրա կինը Աքաաբի դուստրն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև,


Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,


Նա ընթացավ Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տոհմը, քանի որ Աքաաբի դուստրը նրա կինն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև,


Անհավատներին լծակից մի՛ եղեք, քանի որ ի՞նչ կապ կարող է լինել արդարության և անօրենության միջև, կամ ի՞նչ հաղորդակցություն կարող է լինել լույսի և խավարի միջև։


Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։


Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Հովսափատին, ասացին. «Սա է Իսրայելի արքան», և շրջապատեցին նրան, որ կռվեն նրա դեմ։ Սակայն Հովսափատն աղաղակեց, ու Տերը փրկեց նրան։ Աստված նրանց հեռացրեց նրանից։


Հովսափատը գնալով ավելի էր հզորանում։ Նա Հուդայում տներ ու ամրացված քաղաքներ շինեց։


Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսավ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագավորական սերունդը,


Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Հեզաբելը, հիմարացրեց։


Երեք տարի պատերազմ չեղավ Ասորիքի ու Իսրայելի միջև։


Հովսափատը խաղաղության դաշինքի մեջ էր Իսրայելի արքայի հետ։


Սրանից հետո Հուդայի արքա Հովսափատը բարեկամացավ Իսրայելի արքա Օքոզիայի հետ, որ անօրենություն էր գործում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ