Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Հոսափատի մնացյալ գործերը՝ առաջիններն ու վերջինները, գրի են առնված Անանիի որդի Հեուի պատմությունների մեջ, որոնք մտել են Իսրայելի թագավորների գրքի մեջ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:34
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,


Տերը Անանիայի որդի Հեուի միջոցով խոսքն ուղղելով Բաասային՝ ասաց.


Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։


Ասայի առաջին և վերջին գործերը գրի են առնված Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։


Աբիայի մնացած արարքները, գործերն ու խոսքերը գրված են Ադդով մարգարեի գրքում։


Ռոբովամի առաջին և վերջին խոսքերն ու գործերը գրված են Սամեաս մարգարեի ու Ադդով տեսանողի գրքերում։ Ռոբովամի ու Հերոբովամի միջև հարատև պատերազմ էր։


ինչպես որ Տերը Հեու մարգարեի միջոցով հայտնել էր Բաասայի տան մասին։


Հովսափատը խաղաղության դաշինքի մեջ էր Իսրայելի արքայի հետ։


Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Այն ժամանակ Հուդայի Ասա արքայի մոտ եկավ Անանիա մարգարեն և ասաց նրան. «Քանի որ ապավինեցիր ասորիների արքային և ոչ թե Տիրոջը՝ քո Աստծուն, այդ պատճառով Իսրայելի արքայի զորքը փրկվեց քո ձեռքից։


Ամասիայի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ